Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարկոս Պիզելին՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ալիկ Դավթյան
Հեղինակ`
Ալիկ Դավթյան
17:42, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Մարկոս Պիզելին՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ղազախստանի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ակտոբեն» մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է «Օկժետպեսին» եւ կարողացավ կամային հաղթանակ տանել 3: 2 հաշվով:

Հյուրերի կազմում խաղին մասնակցեց Մարկոս Պիզելին, որը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում: Հանդիպման 83-րդ րոպեին 2-1 հաշվի ժամանակ Մարկոսը շատ գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին նրա կրնկով կատարած փոխանցումից հետո Նեկոն խփեց հաղթական գնդակը:
     Ավելացնեմ նաև, որ Մարկոսը ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2993 | 0 | 0
Facebook