Չինաստանում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝2-2 խաղաց Ղազախստանի ընտրանու հետ:
Էլինա Դանիելյանը հաղթեց Ժանսայա Աբդումալիկին,
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան իրենց միավորը կիսեցին համապատասխանաբար Դինարա Սադուակասովայի և Մադինա Դավլեթբայեվայի հետ, իսկ
Լիլիթ Գալոյանը պարտվեց Գյուլիսխան Նախբայեվային:
Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր ու զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջատարը Վրաստանն է` 9 միավորով, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է` 8 միավոր, իսկ Չինաստանը 7 միավորով 3-րդն է: