Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քեզ...

00:49, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քեզ...

Հայը` Հավերժի ճամփորդը, բազում անգամներ է սրածվել, բայց փյունիկի պես հառնել է և ի տխրոց մեր թշնամիների` ապացուցել է, ապացուցելու է իր գոյի հավերժությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Երևանի Խ.Աբովյանի անվան N 84 հիմնական դպրոցում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

Յուրաքանչյուր դասարանում 10.04.2015 թվականին մեկական դասաժամ նվիրվել է անմոռուկների պատրաստմանը: 17.04.2015 թվականին ընթերցվել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Ապրիլի 15-ին մի խումբ աշակերտներ տնօրեն Ա.Էլոյանի, փոխտնօրեններ Լ.Հարությունյանի և Ս.Մողրովյանի և մի խումբ ուսուցիչների ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդում: Հուշահամալիրի մոտ հանդերձներով ստեղծեցին հավերժության խորհրդանիշ Արարատի և հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերները:

Ապրիլի 18-ին դպրոցի 38 աշակերտներ մասնակցեցին «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Դարձիր, իմ Անի» վերնագրով մշակութացույցին (ֆլեշ-մոբ):

Դպրոցում կազմակերպվել են բաց-դասեր` նվիրված Մեծ եղեռնին: Միջոցառումների շարքից անմասն չէր մնացել տարրական դպրոցը: Ապրիլի 17-ին Լ.Հակոբյանը ներկայացրեց Սուրեն Մուրադյանի «Մագաղաթներ» ստեղծագործությունը: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր հեղինակը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը կազմակերպել էր գրական-երաժշտական կոմպոզիցիա, որը կրում էր «Սիրտս կոտրեցին սրով, մեկ է ապրեցի սիրով» խորագիրը:

Միջոցառումների շարքն ամփոփվեց 22.04.2015 թվականին: Դպրոցի ռադիոհանգույցով, աշակերտների նախաձեռնությամբ, հայտարարվեց լռության րոպե` հարգելու 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4949 | 0 | 0
Facebook