Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ու երջանիկ ակունքներին երազուն պոետները կանչում են ու անց կենում

21:46, երկուշաբթի, 24 փետրվարի, 2014 թ.
     Խ.Աբովյանի անվան հ.84 դպրոցում թումանյանական մթնոլորտ էր: Դպրոցի սրահը դարձել էր «Վերնատուն» , որն իր հյուրընկալ դռներն էր բացել հյուրերի, հանդիսատեսների առջև:
     «Վերնատան» տերն ու տնօրենը փոքրիկ թումանյանասերններն էին, որոնք թումանյանի իսկ ստեղծագործություններով մեծարում էին բանաստեղծին: Նմանատիպ մթնոլորտ ու կոլորիտ էր նաև բոլոր դսասենյակներում, ուր կենդանություն էին առել բանաստեղծի հեքիաթները, պոեմներն ու բալլադները:
     Դպրոցը շնչում էր թումանյանական ոգով, և թվում էր` հայտնվել են Թումանյանի հերոսները և դարձել քո ժամանակակիցը: Չէ որ մեծ բանաստեղծի ստեղծագործությունները բոլոր ժամանակներում էլ հնչեղություն ունեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4668 | 2 | 0
Facebook