Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեոնիդ Ենգիբարյան

Համի
Հեղինակ`
Համի
01:39, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Լեոնիդ Ենգիբարյան
     Կա մի նկարիչ, ով նկարել է ինձ: Եվ հիմա ես ապրում եմ: Նկարված: Եվ այնտեղ, և այստեղ: Թղթի վրա ու այստեղ, ինչ-որ տեղ աշնան ու ձմռան մեջտեղում: Եվ որտե՞ղ եմ իրական ես:
    
     Ես նկատել եմ` ամեն ինչ չէ, որ իմ մոտ աջ ձեռքով լավ է ստացվում: Առաջ մտածում էի, դա նրանից է, որ ես ձախլիկ եմ, բայց հիմա ես տեսնում եմ, որ նկարի վրա քո մոտ իմ աջ ձեռքը լավ չի ստացվել: Ահա, թե բանն ինչումն է:
    
     Եվ հետո ես սկսեցի ավելի նուրբ զգալ, ավելի քիչ կոպտել, դրանում մեղավոր են քո բարակ գծերը: Ես ո՞ղջ եմ, թե՞ նկարված…
    
     Ես քո նկարված-ապրողն եմ:
    
     Եվ անգամ ծիծաղելի է, չգիտեմ` իչնպես ասեմ. դու ինձ նկարե՞լ ես, թե՞ արտանկարել:
    
     Քանի որ դու նկարիչ ես, ուրեմն դու նկարել ես, սակայն դու կին ես, ու առանց քեզ ես ողջ չեմ, մեռած եմ, ինչպես արտանկարվածը:
    
     Շատ եմ խնդրում, ուղղիր իմ աջ ձեռքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7763 | 0 | 0
Facebook