Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արման Գիզյան: Համի Ղազարենց

Համի
Հեղինակ`
Համի
19:50, հինգշաբթի, 21 մարտի, 2013 թ.
Արման Գիզյան: Համի Ղազարենց
    
Արման Գիզյան
Արման Գիզյան
Համի Ղազարենց

    
    
     Խավարը մեծ է, խավարն ամենուր
     Իսկ խավարասերը շարժվում է արագ:
     Ու քի՛չ է լույսը, ու թո՛ւյլ է լուսը
     Ամբողջ գաղտնիքը բացահայտելու
     Ի զորու չէ նա:
     Վառվում է մոմը, վառվում է մենակ
     Պոետի՜ նման,
     Բայց, լույսը սփռել, ցրել խավարին
     Չի կարողանում,
     Մոմակալ է հարկավոր, ու մեծ մոմակալ:
     Ու, պետք է վառվե՛լ, վառել ամենքի՛ն
     Ու պետք է հաղթել, ցրել խավարին:
     Պոետը՝ մենակ, մի մոմի մնան
     Վառվում է ահա,
     Իսկ նրա դիմաց՝ խավարի նման-
     Խավա՜րն է ահա, որ չի հեռանում:
     Ու հրահրում կրկի՛ն վառվելու ու կրկին մենակ:
     Մենակ վառվողին ՝ծանր է խավարը
     Մութը չի ցրի:
     Անմար կրակին ես չեմ հավատում
     Մի օր կմարի:
    
    
    
     Արման Գիզյան
    
    
     Արևները, երբեք չեն գա դեպի մեզ,
     Պոետնե՛րը պիտի տան արևներ ձեզ:
     Եվ ամբոխները պինի գնան,
     Պիտի բերեն արևներ հրակեզ՝
     Ամբոխներն անիշխան,
     Ամբոխներն ինքնիշխան,
     Ամբոխը եղբայրական:
     Արևներն իրենց տեղում են մշապես-
     Ու, երբե՛ք չեն գա դեպի մեզ,
     Ինչքան էլ գոռանք.-Արև, Բարև:
Համի Ղազարենց
Համի Ղազարենց
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5145 | 0 | 0
Facebook