Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի ՄԱՍՆԱՎՈՐԻ՝ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԵՎ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
15:16, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
Ի ՄԱՍՆԱՎՈՐԻ՝ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԵՎ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ով ինչ ուզում է ասի, ես հավատում եմ Հովիկ Աբրահամյանի աննկուն պայքարին... կոռուպցիայի դեմ:

2012թ-ի «Հրապարակ» 5 հոկտեմբերի «Գյումրիի Առողջության կենտրոնի փլուզումը սկսվել է» (հեղինակ՝ Հասմիկ Մելքոնյան) հոդվածից հետո առողջապահության նախարարությունում և հիվանդանոցի ադմինիստրացիայում սկսված խուճապը ավելին էր քան փլուզման մասին հրապարակումը:

Առողջապահության նախկին նախարար պարոն Դումանյանի և մարզային իշխանությունների կողմից հրավիրվեցին ասուլիսներ, արվեցին հայտարարություններ:

Հոդվածում ես մասնավորապես գրել էի . «թե Վատն այն է, որ ամեն ինչ որոշում է Երեւանը, նույնիսկ, թե ինչ մատիտով են երեխաները նկարելու Գյումրիում: Գյումրու ճակատագիրը որոշում են այն անձինք, ովքեր, Երեւանում նստած, իրենց իմիտացիոն սերերի եւ զգացմունքների մեջ որոշում են, թե պատմաճարտարապետական արժեքների այս հազվադեպ միջավայրում, ինչպիսին Գյումրին է, ինչ կառուցեն եւ ինչպես: Որեւէ մշակութային արժեք չունեցող, բայց շատ թանկարժեք Առողջության կենտրոնը նորմալ երկրներում կկառուցվեր միայն բյուջեի ավելցուկի դեպքում, ոչ թե Համաշխարհային բանկի վարկերի հաշվին»:

Մինչև օրս էլ Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ նախատեսվածից 3 միլիոն ԱՄՆ դոլար պակաս է ծախսվել առողջության կենտրոնի վրա:

«Առողջության կենտրոնի» ընդունման հանձնման ակտերը ինչպես ստորագրվեցին, որպես «Առողջության կենտրոն» կազմակերպություն պետռեգիստրում ինչպես գրանցվեց սույն կառույցը, մնում է մութ: Այդ ժամանակ ԾԻԳ-ի տնօրեն էր Դումանյան կրտսերը (Ով հետագայում տեղափոխվեց ԱԺ նախագահի աշխատակազմ, իսկ երբ ԱԺ նախագահը դարձավ վարչապետ, առողջապահության նախկին նախարար Դումանյանի որդին եկավ կառավարության աշխատակազմ): Քանի որ այդ վարչապետը Դուք եք պարոն վարչապետ, քանի որ առողջության կետրոնի շինարարը Հոկտեմբերյանից է, և քանի որ այս ամենի կենտրոնական դեմքը ըստ շրջանառվող լուրերի եղել է Ձեր որդին, խնդրում եմ կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնաժողովում կիրառեք վաղեմություն (Չնայած 3 տարին դեռ չի լրացել) և ուսումնասիրեք սույն խնդիրը:

Ինչու՞ հիշեցի «Առողջության կենտրոն» -ի այս մութ անկյունները ... որովհետև Գյումրիում նորից շրջանառվում է Ձեր որդու անունը՝ այս անգամ որպես քաղաքի «Գողականներ» -ին քաղաքական դաշտ ուղղորդող և Գյումրիում սցենարներ թելադրող դեմք:

Իսկ եթե գործը հասել է դրան և Վովա Գասպարյանն էլ Շիրակի մարզում ոստիկանական վերնախավի իմիտացիոն տեղաշարժերով է զբաղված, նշանակում է թիվ մեկ իշխանավորի նյարդային համակարգը շատ վատ վիճակում է: Վերջին օրերին ՇՄ ոստիկանական համակարգում կատարված կադրային փոփոխությունները ավելի շատ թուլացրին իշխանական բուրգի անընդհատ քայքայվող հիմքերը՝ անվերահսկելի դարձնելով տարածաշրջանային գործընթացները: «Ավետիսյանների սպանություն» , «Պերմյակով» , «ռազբորկաներ» , «զոհեր» . բոլորիս քաջ հայտնի է, որ այս ամենը համակարգային որակներ են, այլ ոչ թե ոստիկանի արհեստավարժ լինել չլինելու խնդիր: Կույրին էլ պարզ է, որ ոչ Ազգային Անվտանգությունը, ոչ դատախազությունը, ոչ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը մեր մարզի, մասնավորապես Գյումրու համար վերջին ժամանակներում առավելս շահեկան չեն. Ավելին, մենք մեզ թիրախի կարգավիճակում ենք զգում և դա ամնևին էլ զուտ զգացողություն չէ: Այնպես որ, պարոն ոստիկանապետ, վատ շախմատիստի Ձեր կադրային ռակիրովկաները մեր մարզում ավելի ընդգծեցին իշխանությունների ցեյտնոտը:

Մամուլում տեղ գտած արձագանքները և գնահատականները, ինչպես նաև գյումրեցիների վերլուծությունները վկայում են, որ Վարդան Նադարյանի և միշտ ջրի երեսին լողացող մի քանի տականքների միջև կոնտակը չկայացավ այնպես, ինչպես ասենք կայացել էր Ասատրյան Խաչիկի, Գիզիրյան Աշոտի հետ...

Որևէ մեկը չի կարող ժխտել, որ 2015թ-ից մինչև օրս Գյումրուն պատուհասած փորձանքների շարանում, սկսած ամենաշարքային ոստիկանից մինչև վարչության պետի շփումները պրկված նյարդերի կծիկ դարձած գյումրեցիների հետ առավելս զգայական են եղել, որն էլ հավանաբար ձեռնտու չէր «դժգոհների» հրոսակախմբին:

Իսկ նորանշանակ մարզային ոստիկանապետը, թեկուզ որ նա «Գեբելս» -ն է, Գյումրու բազմաշերտ որակների մեջ խճճվելու է, նամանավադ, որ նրա «հերոսական» կերպարի շուրջ ձևավորված խիստ բացասական կարծիքը այլևս գերիշխող է:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4683 | 0 | 0
Facebook