Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆՁԵՌԵԼ ՈՉ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՉ ԻՄԻՋԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ:

Hasmik
Հեղինակ`
Hasmik
17:25, կիրակի, 24 փետրվարի, 2019 թ.
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆՁԵՌԵԼ ՈՉ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՉ ԻՄԻՋԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ:
    


    
    
    
    
    
    
    
     ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆՁԵՌԵԼ

ՈՉ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՉ ԻՄԻՋԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ:

«Ցնդաբանություն և հերյուրանք․ 93-ին Շիրակում պաշտոնավարածները՝ թալանի մեղադրանքի մասին» ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Սույն վերնագրով անհեղինակ նյութը ինձ համար որպես լրագրող ցավալի փաստ է մեկ պարզ պատճառով՝ էլեկտրոնային կայքի այդքան անպատրաստ և այդքան անպատասխանատու հորինվածքը, ինչքան էլ Քոչարյան Անդրանիկը սիրելի լինի իր համար, խոսում է կայքի ոչ արհեստավարժ լինելու մասին. Հարգարժան 24 News ստորև բերած փաստերը ոչ թե պատասխան են ոմն Ֆարյանի անտրամաբանական ու անգրագետ մտքերին, ոչ էլ սկլերոտիկ ախտանիշերով տառապող Մարտին Զիլֆիմյանի կարծեցյալ ասածներին, այլ այն ապատեղեկատվությանը, որը տարածել եք Դուք: Ապատեղեկատվությամբ որևէ լրատվամիջոց իր համար չի ապահովել ոչ հեղինակություն, ոչ իմիջ: Ես Ձեզ սիրով հրավիրում եմ Գյումրի, ինքներդ ընտրեք ցանկացած օր, ցանկացած ժամ, ցանկացած տարածք և համատեղ անցկացնենք հարցախույզ Անդրանիկ Քոչարյանի անձի և արարքների վերաբերյալ: Այդ ժամանակ կմտածեմ, որ Ձեր կայքի հեղինակությունը Ձեզ համար կարևոր է: Մինչ հանդիպումը մի քանի ճշգրտումներ.

«Մենք չորս հոգով մի ամբողջ մարզ ենք ղեկավարել։ Կարող եք Գյումրու հնաբնակների հետ խոսել, և նրանք կասեն, թե որքան նոր բաներ են այնտեղ կառուցվել՝ սկսած կաթսայատնից, մարզադաշտից, թատրոնից, Ճգնավորյանի երաժշտական ակադեմիայից, ապակու գործարանից, տրոլեյբուսի գծերից»: (մեջբերում 24 News-ից)

Նախ մարզպետարանները ստեղծվել են 1996 թվականի փետրվարից և իրենք 4 հոգով չէին կարող այն ղեկավարել, քանի որ Գյումրին այլևս նրանց դուրս էր շպրտել իր սահմաններից՝ գիշերով…

Մայիսյանի կաթսայատունը կառուցվել է 1989 թվականին 58 թաղամասը ջեռուցելու և արտադրական համալիրները սնուցելու համար, իսկ 1995-1996 –ին Քոչարյանի խունտայի օրոք սկսվել է նրա մասնակի թալանը, որը հետագայում Լֆիկի շաքարի գործարանի համար ծառայել է տեխնիկական բազա՝ սնանկ ճանաչելով և ավարտելով թալանը:

Մարզադաշտը - այն մասնակի վերանորոգվել է 1997-1998 թվականներին ՇՄ առաջին մարզպետ Արարատ Գոմցյանի ջանքերով:

Թատրոն - կառույցը երկրաշարժից ընդհանրապես չէր տուժել. ավելին՝ ճակատային 4 սյուները, որոնք երեսպատված էին այդ ժամանակ թանկարժեք մետաղ համարվող պղնձալարերով՝ մեկ գիշերում անհետացան և գողոնը չբացահայտվեց:

Ճգնավորյանի երաժշտական ակադեմիան – Ճգնավորյանը ընդամենը ուխտագնացություն կազմակերպեց Երևան-Գյումրի խորհրդանշական դրամահավաքով: Բայց առնվազն ծիծաղելի է Ֆարյանի գիտելիքների պաշարը Գյումրիից: Ակադեմիայի շենքը վերակառուցվել է երջանկահիշատակ Ալեք և Լուիս Սիմոն Մանուկյանների ներդրումներով:

Ապակու գործարան- գործարանի տնօրենը երկրաշարժից մինչև օրս պահում պահպանում է այս կառույցը ինչպիսին որ կա, դիմագրավելով ոչ միայն 1993-1995 թվականների ձեր հարձակումներին, այնպես էլ մնացյալների:

Տրոլեյբուսի գծերը – մի փորձեք այն բարդել քաղաքապետ Լևոն Ադամյանի վրա միայն այն պատճառով, որ վերջինս չդարձավ ձեր գործակալը: Տրոլեյբուսի պարկի սնանկացումը և պղնձի արտահանումը Գյումրիից ևս սկսվել է ձեր օրոք….

«Ինչ վերաբերում է նյութի մեջ նշված թանկարժեք զինվորական հագուստին, խոսքը սովետական «աֆղանկայի» մասին է։ Մենք, լինելով զինծառայողներ, պաշտպանության նախարարության կողմից ենք ապահովվել զինվորական հագուստով։ Մենք մեր համազգեստը ստացել ենք միշտ» ։ (մեջբերում 24News-ից)

Հետաքրքիր է Քոչարյանը, Արշակյանը, Ֆարյանը եկել էին Գյումրի որպես քաղաքացիական ծառայողներ, թե՞ ՊՆ-ի զինվորական ներկայության կցորդներ: ՇՄ մարզպետներ Ֆելիքս Ցոլակյանը և Աշոտ Գիզիրյանը ևս ունեին զինվորական ամենաբարձր կոչումները, բայց Շիրակի մարզի ժողովուրդը երբևէ նրանց չտեսավ զինվորական հագուստով:

Չեմ կարծում թեճիշտ է այսպես ժամանակ վատնել Ֆարյանի և Զիլֆիմյանի (կարծեմ թե այս մարդու ենթագիտակցության մեջ առ Անդրանիկ Քոչարյան կենացի տեքստը պահպանվել է….) դատարկախոսությունների պարզաբանման վրա:

Հարգարժան 24 News

Հրավերը Գյումրի ուժի մեջ է . սպասում եմ արձագանքի. Կարծում եմ, մինչ Ձեր ժամանելը, ես կհասցնեմ հրապարակել հարցազրույցներ ականատեսների հետ, որոնք վերաբերում են Քոչարյան Անդրանիկի և նրա քառյակի ամենամեծ թալանին՝ ՇԻՆՏԵԽՆԻԿԱՅԻՆ:


    
    
    
    
    
    
    
    
    

Հասմիկ Մելքոնյան Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2831 | 0 | 0
Facebook