Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղեկատվություն ստանալու հարցում Թիվ 70/19Տեղեկատվություն ստանալու հարցում

Hasmik
Հեղինակ`
Hasmik
11:58, հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ.
Տեղեկատվություն ստանալու հարցում Թիվ 70/19Տեղեկատվություն ստանալու հարցում


    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՀՀ նախկին վարչապետ

տնտեսագետ, տնտեսագիտության,

փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի

հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս

Պրն՝ Հրանտ Արարատի Բագրատյանին

ՀՀ քաղաքացի Հասմիկ Մելքոնյանից

Հասցե ք. Գյումրի, Ռիժկովի 2 բն. 1

Հեռ՝ 091 48 44 64


    

Տեղեկատվություն ստանալու հարցում

Թիվ 70/19


    

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 27 և 27.1 հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, խնդրում եմ ինձ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը, որը վերաբերում է Ձեր կողմից ստորագրված շնորհակալագրին:

Հարգարժան Հրանտ Արարատի

Տեղեկատվություն ստանալու խնդիրն առաջացավ, երբ https://www.24news.am կայքում կարդացի Ձեր ստորագրությամբ երկու և քառորդ տող պարունակող տեքստը, որտեղ առկա են ուղղագրական և շարահյուսական սխալներ, որոնք չէին կարող վրիպած լինել Ձեր աչքից

ոչ թե ամբասիր այլ անբասիր

ոչ թե կատարված այլ կատարած

ոչ թե աշխատանքներ այլ աշխատանք

Այս ամենով հանդերձ ի պատասխան իմ հարցմանը խնդրում եմ հիշեք թե շնորհակալագիրը Անդրանիկ Քոչարյանին կատարած ո՞ր աշխատանքին էր վերաբերում. Եթե այն շինանյութին, որը աղետի գոտու ժողովուրդը սիրով ուղարկեց Արցախ և Ձեր ջանքերով այնտեղ կառուցվեցին զորանոցներ, ապա դրա հետ Ա. Ք. -ն որևէ աղերս չունի, իսկ շինանյութի այն հսկա քանակությունը, որը Արցախ չհասավ, այլ ծառայեց Երևանում և նրա մերձակայքում առանձնատների կառուցմանը, կարծում եմ դրա համար Դուք նրան շնորհակալություն չէիք հայտնի:

Խնդրում եմ գտնեք ժամանակ և պատասխանեք իմ հարցմանը:

Հարգանքներով Հասմիկ Մելքոնյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5628 | 0 | 0
Facebook