Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ Է ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԿԱՄ ԷԼ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
13:08, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ Է ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԿԱՄ ԷԼ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ Է

ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

ԿԱՄ ԷԼ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ


     Պարոն նախարար, նախ հայտնում եմ իմ շնորհակալությունը, որ Դուք այլևս հրաժարվեցիք այն մտքից, որ Ջաջուռի ճանապարհին գտած չորացած ճյուղը Մովսեսի գավազանը չէ, հաջորդաբար Դուք էլ Մովսեսը չեք: Լինելով սովորական մահկանացու, չնայած սույն ձայնագրությունը մեկ անգամ լսել եք, բայց գերզբաղվածության արդյունքում երևի մոռացել: Խոսքը Ձեր ենթակայության «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի մասին է: Ի հարկե այս հանրույթը եզակի չէ, որ խճճվել է խառնակչության լաբիրինթոսում, նույն խնդիրներն են մյուս դպրոցներում ՇՄ Պետական համալսարանում, Տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղում: Այնքան էլ ուրախ չեմ, որ հանրայնացնում եմ 25.000$ կաշառք տալու մասին Աստղիկ Ավետիսյանի ամուսնու բողոքը առ կաշառք վերցնողներ և ամենևին էլ սրտովս չի որպես Գյումրեցի կին 2 անչափահաս ունեցող Աստղիկ Ավետիսյանի հեղինակության շուրջ ծավալված կրակը թեժացնելը…

2018թ. դեկտեմբերի 6-ին tert.am-ում տպված «ՔՊ-ի ամոթը» հոդվածում հրապարակել էի հետևյալ միտքը. «Ամենաքննարկվողը Գյումրիում այս պահին Սոֆյա Հովսեփյանի մասնակացությունն է թիվ 37 դօրոցի տնօրենի պաշտոնում Աստղիկ Ավետիսյանին նշանակելու համար շուրջ 8000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնելու թեման» (Մեջբերում «ՔՊ-ի ամոթը հոդվածից»:) Հարուցվեց քրեկան գործ, որը կարճվեց հանցակազմ չլինելու պատճառով… քաջ գիտեմ, որ այս ձայնագրությունը ևս կարող է արդյունավետ չլինել, բայց դիմում եմ նրա հեղինակին՝ Աստղիկ Ավետիսյանի ամուսնուն՝ Արտակ Ավետիսյանին. - հանուն քո ընտանիքի, քո անչափահաս երեխաների և Աստղիկի հեղինակության հրապարակիր այն անձանց անունները, ովքեր քո ընտանիքին կանգնեցրել են այս իրավիճակի առաջ»:

Մեջբերում Արտակ Ավետիսյանի խոսքից ըստ ձայնագրության . «Աստղիկի տնօրեն դառնալը վրես 25.000 փող է նստել»: Տրամաբանական է, որ խոսքը 25.000 դրամի մասին չի: Տրամաբանական է նաև այն, որ եթե Արտակը որոշի խոսել, Սոֆյա Հովսեփյանի անունը լինելու է առաջինը, քանի որ այս կինն էր այդ ընթացքում առողջապահության ոլորտի հետ համատեղ համակարգում նաև կրթության ոլորտը, ինչպես նաև հանդես էր գալիս որպես ԿԳ-ի կապավոր:


    

Որպես ծանոթություն. Սոֆյա Հովսեփյանի մեջ հոսում է ուղն ու ծուծը կոռումպացված ՀՀ դատական համակարգի կորիֆեյներից ամենադասականի՝ դատավոր Նոյեմ Հովսեփյանի արյունը: Վերջինս Սոֆյա Հովսեփյանի հորաքույրն է:

Եթե իրավապահ մարմինների ուշադրությանը արժանանա սույն ձայնագրությունը, կարծում եմ «ուղղախոս» այս կինը իր հերթին կտա մյուսների անունները:

Հաջորդաբար տեղադրվում է ձայնագրությունը:


    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6048 | 2 | 0
Facebook