Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիմ Քարդաշյանի քրոջը զայրացրել են եւ նա որոշել է գիրանալ

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
02:05, ուրբաթ, 25 հունվարի, 2013 թ.
Քիմ Քարդաշյանի քրոջը զայրացրել են եւ նա որոշել է գիրանալ
     Քարդաշյանների ընտանիքի ամենագեր անդամը. ահա այսպես են հաճախ անվանում Քլոյե Քարդաշյանին: Ռեալիթի շոուների թագուհու` Քիմի քույրն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ նյարդայնում է իր հասցեին հնչող նման արտահայտություններից:"Մի քանի տարի առաջ 13 կիլոգրամով նիհարեցի, սակայն քննադատությունները չդադարեցին: Անկեղծ ասած` այժմ նույնիսկ ուզում եմ մի փոքր գիրանալ: Չգիտես ինչու, անդադար փորձում էի գոհացնել բոլորին ու լինել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել ինձ: Բայց կարծում եմ, այս տեսքով ու քաշով էլ հիասքանչ եմ", -ասել է Քլոյեն:Նա նաեւ նշել է, որ երբեք իրեն չի համեմատում հայտնի քույրերի` Քիմի ու Քորթնիի հետ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է դիմահարդարմանը. "Այս հարցում մի քիչ հիմարիկ եմ, քան քույրերս: Շատ եմ սիրում դեմքիս անսովոր որեւէ բան նկարել":Բացի այդ, Քլոյեն հերքել է ամուսնուց` Լամար Օդոմից բաժանման լուրերը` շեշտելով, որ վիրավորվում է նման բամբասանքներից: Աղբյուրը`http://www.bravo.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5029 | 0 | 0
Facebook