Քարդաշյանների ընտանիքի ամենագեր անդամը. ահա այսպես են հաճախ անվանում Քլոյե Քարդաշյանին: Ռեալիթի շոուների թագուհու` Քիմի քույրն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ նյարդայնում է իր հասցեին հնչող նման արտահայտություններից:"Մի քանի տարի առաջ 13 կիլոգրամով նիհարեցի, սակայն քննադատությունները չդադարեցին: Անկեղծ ասած` այժմ նույնիսկ ուզում եմ մի փոքր գիրանալ: Չգիտես ինչու, անդադար փորձում էի գոհացնել բոլորին ու լինել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել ինձ: Բայց կարծում եմ, այս տեսքով ու քաշով էլ հիասքանչ եմ", -ասել է Քլոյեն:Նա նաեւ նշել է, որ երբեք իրեն չի համեմատում հայտնի քույրերի` Քիմի ու Քորթնիի հետ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է դիմահարդարմանը. "Այս հարցում մի քիչ հիմարիկ եմ, քան քույրերս: Շատ եմ սիրում դեմքիս անսովոր որեւէ բան նկարել":Բացի այդ, Քլոյեն հերքել է ամուսնուց` Լամար Օդոմից բաժանման լուրերը` շեշտելով, որ վիրավորվում է նման բամբասանքներից:
Աղբյուրը`http://www.bravo.am