Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սովորենք ճիշտ խնամել մաշկը

Մարի
Հեղինակ`
Մարի
14:31, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Սովորենք ճիշտ խնամել մաշկը
    
    

Գիտե՞ք արդյոք, որ դեմքի մաշկը խնամելու ամենահարմար պահը երեկոյան ժամն է:
     Եթե որոշել եք դիմակ պատրաստել դեմքի մաշկը թարմացնելու համար, ապա ճիշտ կլինի դա անել քնելուց առաջ: Աշուն-ձմեռ ցուրտ օրերին մաշկն ավելի շատ խնամք է պահանջում, և ավելի արդյունավետ է վիտամինացված ու սնուցող քսուքների օգտագործումը:
     Եթե մաշկը չոր է, պետք է օգտագործել յուղոտ քսուքներ: Չոր մաշկը ձգված և թեփոտված տպավորություն է թողնում, քանի որ մաշկի պաշտպանիչ շերտը չունի բավարար քանակի ճարպ: Մաշկը շատ զգայուն է դառնում, հեշտությամբ սկսում է թեփոտվել, կոպտանալ, ճաքճքել:
     Ճաքերն առաջանում են չափից դուրս չոր մաշկի վրա, հատկապես, երբ մաշկը կորցնում է իր առաձգականությունը կամ բորբոքվում է: Ճաքերը լինում են բերանի անկյուններում, ականջախեցիների ետևում, ձեռքերի ափերին, կրունկներին: Ճաքերի խորացումից հնարավոր է վարակների ներթափանցում: Բացի այդ, ճաքերը ցավոտ են, նույնիսկ' արյունահոսող:
     Լավանալուց հետո հնարավոր է, որ ճաքերի տեղում առաջանան սպիներ: Ճաքերի դեմ պայքարելու համար Ձեր սննդակարգում օգտագործեք A, B, C վիտամիններ պարունակող սննդամթերք:
    
     Չոր մաշկը խնամելու գլխավոր պայմաններից մեկը բնական վիտամինացված դիմակների օգտագործումն է, որը հարթեցնում, սնուցում է մաշկը: Եթե մաշկը յուղոտ է, ապա ավելի ճիշտ կլինի, որ ընտրեք դոնդողանման դիմակներ: Աղտոտված միջավայրը, յուղային հիմքով կոսմետիկ միջոցների օգտագործումը յուղոտ մաշկ ունեցողների մոտ հանգեցնում են սև կետիկների առաջացման, որը աղջիկների և կանանց մոտ հաճախակի է հանդիպում քթի շրջանում:
     Սև կետերից ազատվելու համար լավագույն միջոցներից մեկը ոչ յուղային քսուքների օգտագործումն է: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել սննդին' աշխատելով բացառել յուղային բաղադրությամբ սննդամթերքները:
    
     Դիմակներ պատրաստեք բանջարեղենից, մրգերից և շաբաթական մեկ անգամ թարմացրեք դեմքը: Պետք չէ ազատվել սև կետերից սեղմելու միջոցով: Սակայն հիշեք, չհասկանալով մաշկի իրական խնդիրը` պետք չէ զբաղվել ինքնագործունեությամբ, ավելի լավ է դիմեք բժիշկ-մաշկաբանի օգնությանը:


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5618 | 0 | 0
Facebook