Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծնողները գերսնում են փոքրիկ երեխաներին

Մարի
Հեղինակ`
Մարի
19:25, երեքշաբթի, 19 մարտի, 2013 թ.
Ծնողները գերսնում են փոքրիկ երեխաներին

Երեխաների երեք քառորդը չափազանց շատ կալորիաներ են օգտագործում։ Դա մեծացնում է հասուն տարիքում ճարպակալելու հավանականությունը։
     Ընդհանուր առմամբ, 6 ամսականից փոքր երեխաներն օրական 600 կալորիայից ավելի չպետք է օգտագործեն։ Իսկ 6-12-ամսականները՝750-ից ոչ ավելի։ Այնինչ, իրականում 100-ից ավելի կալրիաներ են օգտագործվում (տղաների եւ աղջիկների 75-76%-ի դեպքում), հայտնում է Meddaily-ն։
    
     Խնդիրը հիմնականում մանկական սննդի հետ է կապված, այդ թվում՝ կալորիական պյուրեի։ Բացի այդ, երեխաներին մայրական կաթից ավելի կալորիական խառնուրդներ են տալիս Ընդ որում, երեխաների մեկ հինգերորդ մասը ընդհանրապես կրծքով չի կերակրվում։ Երեխային կրծքով կերակրելու դեպքում նա ուտում է այնքան, որքան ցանկանում է։ Եթե նրան շշով կաթ են տալիս, ստիպված խմում է ամբողջ պարունակությունը։
    
     Արդյունքում արհեստական կերերը 500 գրամ հավելյալ քաշ են ավելացնում մեկ տարեկան երեխային։ Գիտնականները նաեւ պարզել են. Հաճախ երեխաներին մանկապարտեզ ուղարկելիս ուսապարկերում կոնֆետներ, չիփսեր, շոկոլադ են գցում, ինչը եւս նպաստում է քաշի ավելացմանը։
     Սկզբնաղբյուր.Med-Practic

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5608 | 0 | 0
Facebook