Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշատակի երթ նվիրված Տիգրան Հայրապետյանին

Մարի
Հեղինակ`
Մարի
17:15, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Հիշատակի երթ նվիրված Տիգրան Հայրապետյանին

Ապրիլի 13-ին կլրանար ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հայրապետյանի 19-ամյակը: Ցավոք Տիգրանն այսօր մեզ հետ չէ, բայց մեր սրտերում դեռ երկար կհիշենք նրան: Տիգրանը մեր ուսանողն էր, մեր ընկերը. նա մեկն էր մեզնից:
     Նրա հիշատակին` իր ծննդյան օրը, կկայանա ջահերով երթ, որը կմեկնարկի Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մոտից և կուղևորվի նրանց բնակարան (ՀՊՏՀ- Հանրապետության հրապարակ- Տիգրան Մեծի պողոտա-Հայրենիք կինոթատրոն- Գարեգին Նժդեհի 16 երթուղով):
     Ուսանողական խորհուրդը կոչ է անում մեր ուսանողությանը միանալ երթին՝ ի հիշատակ Տիգրանի:
     ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
5230 | 0 | 0
Facebook