Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Բեյոնսեն ու Ջեյ Զին կկնքե՞ն Կարդաշյանի ու Ուեստի փոքրիկին

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
23:49, չորեքշաբթի, 16 հունվարի, 2013 թ.
Բեյոնսեն ու Ջեյ Զին կկնքե՞ն Կարդաշյանի ու Ուեստի փոքրիկին

Ամերիկացի ռեպեր Կանյե Ուեսթը դեկտեմբերին անսպասելիորեն հայտարարել էր իր ընկերուհի Քիմ Քարդաշյանի հղիության մասին, իսկ հունվարի 7-ին նա իր Թվիթերում հաղորդագրություն է թողել, որը հուզում է, թե իր գործընկեր Ջեյ Զին ու Բեյոնսեն հնարավոր է, որ կնքեն նրանց առաջնեկին, հաղորդում է EnStarz-ը։ Եթե իրոք այդպես է, ապա Բեյոնսեի ու ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի թշնամության մասին լուրերը կհանդարտվեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչուհին վիճել է Քարդաշյանի հետ 2012 թվականի սեպտեմբերին Ֆիլադելֆիայում Ջեյ Զիի «Պատրաստված է Ամերիկայում» միջոցառման ժամանակ, այն բանի համար, որ Քարդաշյանը բոլորի ուշադրությունն իր վրա էր հրավիրել, խլելով այն Բեյոնսեի ամուսնուց։ Ըստ լուրերի, Բեյոնսեին դուր չէր եկել նաեւ, որ Քարդաշյանը զրուցել է միջոցառմանը ներկա ռեժիսոր Ռոն Հովարդի հետ։ Քարդաշյանը Հովադի հետ քննարկել է ապագա նախագծերում դերեր ստանալու հնարավորությունը։ Սակայն ավելի ուշ աղբյուրներից մեկը հաղորդել էր, որ Բեյոնսեն ու Քարդաշյանը պաշտում են միմյանց. «Նրանք սիրում են միմյանց։ Նրանք անընդհատ խոսում են նորաձեւությունից, ընտանիքից, Բեյոնսեի փոքրիկից»։

Ուեսթն իր թվիթը գրել է նույն օրը, երբ Բեյոնսեն ու Ջեյ Զին անասելի շուքով նշել են իրենց Բլյու Այվի դստեր առաջին ծննդան օրը։NEWS.am STYLE- ն ավելի վաղ հայտնել էր, որ զույգն իր միակ երեխայի հունվարի յոթի երեկույթի համար ծախսել էր 200 հազար դոլար։ Ծնողները 90 հազար դոլար են տրամադրել զարդարանքի սպիտակ ու վարդագույն վարդերի եւ 2000 դոլարից ավելի՝ տոնական տորթի համար։ Նրանց ամենամեծ ծախսը կապված է եղել դստեր ծննդյան նվերի հետ. Բլյու Այվին ստացել է մոտ 80 հազար դոլար արժողությամբ ադամանադապատ Բարբի տիկնիկ, որի վրա կա 160 ադամանդ ու սպիտակ ոսկի։ նյութի աղբյուր՝NEWS.am STYLE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3996 | 0 | 0
Facebook