Համացանցի օգտատեր Հասմիկ Հակոբյանը Մոսկվայի Սավյոլովի դատարան «Одноклассники» սոցկայքի դեմ հայց է ներկայացրել, որից պահանջում է 1 մլն ռուբլի բարոյական փոխհատուցում։
Դատարանի ներկայացուցչի խոսքով՝ հայցի քննումը նշանակված է սեպտեմբերի 11-ին։
Ըստ 56-ամյա կնոջ՝ սոցկայքի ղեկավարությունը հրաժարվել է բացահայտել իր լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն թողած օգտատիրոջ ինքնությունը։
Հակոբյանը դիմել է նաև ոստիկանություն, սակայն նրա դիմումը չեն ընդունել։
Սոցկայքի ղեկավարությունը չի մեկնաբանել ներկայացված հայցը։