Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Աշխարհի հավաքականի ասուլիսը

19:27, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Աշխարհի հավաքականի ասուլիսը

Խորեն Հովհաննիսյանի մեծարման խաղից առաջ նախախաղային ասուլիս տվեցին նաև Աշխարհի հավաքականի ֆուտբոլիստները՝ Իվան Սամորանոն, Կանդելան, Խրիստո Ստոիչկովը, Պաուլո Ֆերրերիան և Ալդաիրը:


     Ստոիչկով.
«Ողջունում եմ բոլորին: Շատ ուրախ եմ այստեղ գտնվել: Վաղվա խաղի գլխավոր նպատակն է՝ ուրախություն պատճառել բոլորին», – այսպես սկսեց ասուլիսը:

Բանախոսներին խնդրում են խոսել հրավերը ստանալու կապակցությամբ իրենց զգացողությունների մասին.


     Ալդաիր.
«Հաճույքով ընդունեցի այդ հրավերը, քանի որ դա ինձ հնարավորություն էր տալիս տեսնել բոլոր ընկերներիս, ովքեր այստեղ են լինելու»:


     Ֆերրեիրա
. «Ես, ցավոք, այդքան էլ ծանոթ չեմ հայկական ֆուտբոլին: Ես երևի այստեղ ամենաերիտասարդն եմ: Բայց հրավերը հաճույքով եմ ընդունել: Հույս ունեմ, որ վաղը հրաշալի խաղ կտեսնենք բոլորս»:


     Ստոիչկով.
«Հայաստանը սրտի երկիր է, որտեղ բոլորը հարմարավետություն կգտնեն: Ես հաճույքով ընդունեցի հրավերը: Ինձ համար այստեղ շատ հարմարավետ է, որովհետև գիտեմ, որ հայերը շատ հյուրընկալ, բացսիրտ ազգ են: Կարծում եմ, որ վաղը խաղին եկողները բավականություն կստանան»:


     Կանդելա
. «Հայերի սերը ֆուտբոլի հանդեպ զգալի է այստեղ գտնվողների քանակից էլ, դրա համար ավելացնելու բան չկա: Ես խաղացել եմ Յուրի Զորկաեֆի հետ, ով ծագումով հայ է: Ես շնորհավորում եմ Խորեն Հովհաննիսյանին և Արթուր Սողոմոնյանին: Հուսով եմ, որ վաղը լավ տոն կլինի»:


     Սամորանո.
«Ես շատ երկար ճնաապարհ անցա Չիլից Հայաստան: Բայց շատ երջանիկ եմ գտնվել այստեղ: Ես երեք տարի խաղացել եմ Զորկաեֆի հետ, և մենք զրույցներ շատ ենք ունեցել Հայաստանի մասին: Ծանոթ եմ Հայաստանին: Ուրախ եմ, որ մասնակցելու եմ Խորեն Հովհաննիսյանի գալա-հանդիպմանը: Հաճույքով եմ ընդունել հրավերը»:


     - Ստոիչկովը և Սամորանոն երկար տարիներ խաղացել են թշնամի ակումբներում՝ «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա»: Վաղը ինչպե՞ս են խաղալու նույն թիմում:


     - Ես Սամորանոյին ընդունում եմ որպես իմ ընկեր: Միմյանց ճանաչում ենք շատ վաղուց: Այո, նա խաղում էր «Ռեալում», ես՝ «Բարսելոնայում»: Բայց մենք ընկերներ ենք, – պատասխանում է Ստոիչկովը:


     - Հասկանալի է, որ մարդիկ միշտ հակամարտություններ են փնտրում: Վաղը մենք խաղալու ենք հայ ժողովրդի համար: Կարծում եմ՝ մարզիչը՝ Եվգենի Լովչևը իրավիճակը կհարթի, – ասաց Սամորանոն:


     Աշխարհի հավաքականի մարզիչը միջամտեց. «Առաջին խաղակեսում կխաղա մեկը, երկրորդում՝ մյուսը: Այլապես իրար գնդակ չեն տա»:


     - Դուք բոլորդ արդեն ավարտել եք ձեր կարիերան: Կցանկանայի՞ք հիմա սկսել ձեր կարիերան, երբ ֆուտբոլն այսքան փոխվել է:


     Ալդաիր.
«Բոլոր ժամանակներում էլ եղել են մեծագույն ֆուտբոլիստներ և բոլոր ժամանակներում էլ ֆուտբոլը լավն է եղել այնպիսին, ինչպիսին եղել է»:


     Սամորանո.
«Երևի հիմա ֆուտբոլում ավելի շատացել է փողը: Առաջ մենք սրտով էինք խաղում»:


     Կանդելա.
«Կարելի է ասել, որ անգամ առաջ կային ֆուտբոլիստներ, ովքեր ավելի արագ էին վազում, քան մենք: Այստեղ կան ֆուտբոլիստնե, ովքեր խաղում էին գլխով: Հիմա էլ եթե դու գրագետ լինես, կարող ես լավ խաղալ նույնիսկ այն փորով, որ ունես»:


     Ստոիչկով.
«Գլխավոր տարբերությունն այն է, որ այն ժամանակ ֆուտբոլիստները խաղում էին մարդկանց համար: Հիմա, համաձայն եմ Սամորանոյի հետ, որ ֆուտբոլը ավելի կոմերցիոն է դարձել»:


     Ֆերրեիրա
. «Դժվար է ասելը: Ֆուտբոլն իսկապես շատ արագ է փոխվում: Իհարկե, ես մի քանի տարի առաջ եմ ավարտել խաղալը: Հասկանալի է, որ հիմա վելի շատ փող են աշխատում, քան առաջ: Ես սպասում եմ, որ ապագայում ֆուտբոլում ավելի մեծ փողեր են լինելու, քան հիմա է: Բայց մի բան չի փոխվում. ցանկությունը՝ մարդկանց տոն մատուցելու»:


     Սամորանո.
«Ես չեմ հեռացել ֆուտբոլից: Ֆուտբոլն իմ կյանքն է: Դուք պատկերացնու՞ւմ եք՝ նախկին դարպասապահ: Այդպիսին չի լինում: Կապ չունի, դու հիմա խաղում ես «Ռեալում, թե ոչ: Ես շաբաթը երեք օր մարզվում եմ և խաղում եմ: Լավ մարզավիճակում եմ, և վաղը կփորձեմ լավ խաղալ»:


     «Իվանը հիմա շաբաթը երեք օր է մարզվում: Առաջ նա այդքան հաճախ չէր մարզվում», – կատակում է Ստոիչկովը:


     «Որովհետև Բարսելոնայի դեմ խաղալը հեշտ էր», – հակադարձեց Սամորանոն, իսկ վայրկյաններ անց հուշանվեր ստացավ «թշնամուց» :
    

Ալդաիր. «Մինչև հիսուն տարեկանը բարձր մակարդակով խաղալ հնարավոր չէ: Պետք է ուրախանալ այն հնարավորություններով որ ունես: Բայց ես երբեմն խաղում եմ, մարզվում եմ, մասնակցում եմ տարբեր իրադարձությունների»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4117 | 0 | 0
Facebook