Կարելի՞ է արդյոք զուտ արդյունքների առումով Բեռնար Շալանդի գործունեությունը, որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, համարել դրական: Ո՛չ, չի կարելի:
Մեր հավաքականը պարտվեց Ալբանիայի ընտրանուն: Այս պարտությունը նշանակում է վերջ Ֆրանսիա գնալու հույսերին:
Շալանդի դեբյուտը նշանավորվեց ԱՄԷ-ի հետ ընկերական խաղում 4-3 հաշվով հաղթանակով: Դրանից հետո՝ երեք պարտություն, այդ թվում՝ Գերմանիայի հետ խոշոր՝ 6-1 հաշվով:
Սեպտեմբերին սկսվեց Եվրո-2016-ի որակավորման փուլը: Շալանդը հրավիրվել էր, որպեսզի լուծեր փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը:
Շալանդի գլխավորությամբ խաղերը՝
Ընկերական
ԱՄԷ 3 – 4 Հայաստան 27.05.2014
Ալժիր 3 – 1 Հայաստան 31.05.2014
Գերմանիա 6 – 1 Հայաստան 06.06.2014
Լատվիա 2 – 0 Հայաստան 03.09.2014
Պաշտոնական
Դանիա 2 – 1 Հայաստան 07.09.2014
Հայաստան 1 – 1 Սերբիա 11.10.2014
Ընկերական
Հայաստան 0 – 3 Ֆրանսիա 14.10.2014
Պորտուգալիա 1 – 0 Հայաստան 14.11.2014
Ալբանիա 2 – 1 Հայաստան 29.03.2015
Հայաստանի Ազգային հավաքականը գլխավորելուց հետո շվեյցարացի մարզիչն այսօր 9-րդ անգամ մեր ընտրանուն ուղեկցեց խաղադաշտ:
Ալբանիա – Հայաստան հանդիպումը մեզ համար վճռորոշ էր Ֆրանսիա գնալ-չգնալու հարցում, Բեռնար Շանադի համար՝ Հայաստանի հավաքականի ղեկին մնալ-չմնալու հարցում: Համաձայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ վերջերս արած հայտարարության, սա պետք է լինի Շալանդի վերջին հանդիպումը մեր հավաքականի ղեկին: Ցտեսություն, միսթր Շալանդ: