Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մինչև տարեվերջ մարդկանց թիվը կգերազանցի 7 մլրդ-ը

13:06, կիրակի, 17 հուլիսի, 2011 թ.
Մինչև տարեվերջ մարդկանց թիվը կգերազանցի 7 մլրդ-ը
     2023 թ. աշխարհում կապրի 8 մլրդ մարդ, իսկ 2041թ.` 9 մլրդ, 2100 թ. կհաշվարկվի 10,1 մլրդ մարդ: Մասնագետների խոսքով` բնակչության ամենամեծ աճը տեղի կունենա բարձր ծնելիությամբ շրջաններում՝ Աֆրիկայի Հարավային Սահարայում, Ասիայում, Օվկիանիայում, Լատինական Ամերիկայում: Համաձայն կանխատեսումներին՝ Աֆրիկա մայրցամաքում մարդկանց քանակը կեռապատկվի` ներկայիս 1մլրդ-ից դարավերջում հասնելով 3,6 մլրդ-ի:
Բնակչության աճ կնկատվի նաև զարգացած երկրներում: Փորձագետների խոսքերով` կավելանա ԱՄՆ-ի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի բնակչությունը: Կաճի նաև աշխարհում կյանքի միջին տևողությունը` ներկայիս 68-ից 2100 թ. կհասնի 81-ի: Առաջին հերթին դա տեղի կունենա շնորհիվ աֆրիկյան մայրցամաքում մահացության նվազման` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում նոր դեղամիջոցների ստեղծման պարագայում:
1493 | 0
Facebook