Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 1: 2 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց: Ներկայացնում եմ նրա պատասխանը փոփոխությունների ուշացման վերաբերյալ.
- Փոփոխություններն ուշացված չէին: Կարմիրից հետո Կամոն նահանջեց, եղան տեղափոխություններ եւ դա վատ տարբերակ չէր: Մենք խաղում էինք 4 պաշտպանով եւ 4 կիսապաշտպանով, ինչը վատ դասավորվածություն չէր: