Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոշոր վթար Արմավիր-Երևան ավտոճանապարհին

21:47, կիրակի, 06 հունվարի, 2013 թ.
Խոշոր վթար Արմավիր-Երևան ավտոճանապարհին

Այսօր 14:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:«Ֆոլցվագեն» մակնիշի 34 LP 617 համարանիշի վարորդը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Մհերյանն է՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում՝ Ծաղկունք գյուղի կամրջի մոտ բախվել է իր առջևով ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ 53-ամյա Ալբերտ Մանուկյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 22 SU 802 համարանիշի ավտոմեքենային: «ՎԱԶ 2107»-ի վարորդը հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթյա ցուցանակին, այնուհետև՝ երեք ծառերի:Վթարի հետևանքով վարորդը, երկու անչափահաս երեխաներ և մեկ ուղևոր ևս տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց:Վթարից հետո Սամվել Մհերյանը դիմել է փախուստի, այնուհետև ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն և խոստովանել է, որ վթարը կատարել է ինքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5926 | 2 | 0
Facebook