Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Միակն եմ եղել, որ արել եմ դա».Ալբերտ Ազարյան

09:45, չորեքշաբթի, 30 ապրիլի, 2014 թ.

Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի մեդալակիր, Հայաստանում և նախկին Խորհրդային Միության երկրներում սիրված մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կա և կլինի իր տեսակի մեջ անկրկնելին: Սպորտային բոլոր հնարավոր գագաթները նվաճած լեգենդը 20-րդ դարի հայ լավագույն մարզիկն է:

-Պարոն Ազարյան, ինչո՞վ է զբաղվում միշտ երիտասարդ Ալբերտ Ազարյանը:

-Աշխատանքով, որով ես իմ ամբողջ կյանքն եմ անցկացրել:

-Սպորտը երբևէ խանգարե՞լ է Ձեր առօրյա կյանքին:

-Ոչ, քանի որ ես հիմա էլ եմ զբաղվում մարմնամարզությամբ:

-Ձեր կարծիքով, ովքե՞ր են Ալբերտ Ազարյան մարդու, օլիմպիական չեմպիոնի հետնորդներն ու հետևորդները:

-Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին, որովհետև ես բոլորին էլ սիրում և հարգում եմ: Սիրում եմ իմ ընկերներին, իմ դպրոցը, որը1964թ-ից ղեկավարում եմ, և այն կոչվում է իմ անունով:

-Կա՞ն մարզիկներ, որոնց Դուք կառանձնացնեք որպես հայկական մարմնամարզության ապագա:

-Մոտ 300 աշակերտ ունեմ, նրանց մեջ կան 13-14 տարիքայիններ, որոնք չտեսնված լավն են և ապագան էլ, ինձ թվում է, լավ կլինի:

-Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի, Եվրոպայի, Աշխարհի և այլ առաջնությունների, զբաղեցնումեն ինչ-որ դիրքեր, բայց ժողովրդավարություն չեն վայելում: Ըստ Ձեզ՝մենք ունե՞նք մարզիկներ, որոնք միջազգային ասպարեզում իրենց տեղն ունեն:

-Այո, մենք ունենք լավ երեխաներ, որոնք մասնակցում են տարբեր առաջնությունների և հաջողություններ են ունենում: Վերջերս տեղի ունեցավ Աշխարհի գավաթի առաջնությունը, և մեր մարզիկները գրավեցին 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Հիշեցնեմ անունները՝Դավթյան Արթուր, Թովմասյան Արթուր, Մերդինյան Հարություն:

-Ինչպես Ձեր, այնպես էլ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցից ունեցանք սաներ, ովքեր մասնակցեցին Հայաստանի մեծահասակների առաջնությանը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մեծամասնությունը իմ դպրոցի սաներն են եղել: Գյումրիից և Էջմիածնից էլ ենք ունեցել մարզիկներ: Հանրապետությունում ենք անցկացնում, քանի որ ուրիշ մարզադպրոցներ չունենք, ընդամենը այս երկուսն են:

-Պարոն Ազարյան, Ձեր երիտասարդության տարիների՞ն էր սպորտի նկատմամբ ուշադրությունը շատ, թե՞ հիմա:

-Մենք ունեցել ենք 233 մարզադպրոց բոլոր հանրակրթական դպրոցներում, շրջաններում, ինստիտուտներում և ունեցել ենք մարզիկներ: Իսկ այժմ ունենք երկու մարզադպրոց, որոնցով մենք չենք կարող ապագայի հարց լուծել: Սակայն աշխատանքներ տանում ենք և ունենք լավ երեխաներ, որոնք լավ արդյունքներ են բերում: Մարմնամարզությունը պետք է առաջին տեղում լինի. այն ոտքի եղունգներից մինչև մազերի ծայրը զարգացնում է, իսկ հիմա ավելի գերակշռում են այլ սպորտաձևերը: 5-ից մինչև 14 տարեկան երեխան պետք է սկզբում զբաղվի մարմնամարզությամբ, հետո այլ սպորտաձևերով: Իսկ մեզ մոտ չեն հետաքրքրվում դրանով. չէ՞որ մենք բանակի համար զինվոր ենք պատրաստում:

-Իսկ մարզերից եկող երեխաներ չե՞ք ունենում:

-Ոչ մեկը չի գալիս: Ժամանակին մարզերում ունեինք խմբեր, մեր մարզիկները աշխատում էին: Մրցումների ժամանակ լավագույներին վերցնում էինք մեր թիմի մեջ:

-Մարմնամարզությունում ընդունված է «Ազարյանական խաչ» մարզումների ձևը: Կա՞ն մարզիկներ, որոնք ռիսկի են դիմել՝ կատարելու այն:

-Ոչ, ժամանակին միայն ես եմ արել դա, և մինչև հիմա ոչ մեկը չի արել:

Երկու տառ եմ ունեցել. մեկը կողքի խաչերն են՝ թեքումը, մյուսը՝ սկիզբը: Հիմա սկիզբը կատարում են, բայց խաչերը ոչ մեկը չի կարողանում անել: Այն անելու համար պիտի մկանները լավ պատրաստված լինեն:

-Եվս մեկ կարևոր ստուգատես է սպասվում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչ կասեք այս մասին, ովքե՞ր են լինելու հավաքականի անդամները:

-Թիմ կպատրաստենք: Լավագույնների մեջ մրցումներ կանցկացնենք: Ովքեր պատրաստ կլինեն, անպայման կմասնակցեն: Նաև կլինեն նրանք, ովքեր մասնակցել էին Աշխարհի գավաթին:

-Մեր օրյա սերնդի մեջ կա՞ այն ձգտումը, որ դառնան Ալբերտ Ազարյանի նման չեմպիոն:

-Իմ 5-13 տարեկան սաների մեջ կան լավագույնները, չնայած նրանք չեն կարող «Ազարյանական խաչը» պահել, սակայն նրանց ապագան շատ լավ կլինի: Նրանց պարզապես ժամանակ է պետք, որպեսզի հասնեն շատ հաջողությունների:


    

Զրուցեց Գոհար Սարգսյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9614 | 0 | 0
Facebook