Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նկարը ճշմարտություն է, ֆիլմը ճշմարտության 25 կադր մեկ վայրկյանում

Lilit Kostandyan
Հեղինակ`
Lilit Kostandyan
15:37, ուրբաթ, 06 հունիսի, 2014 թ.

Հունիսի 3-ին, Վանաձորի ՀԿ կենտրոնի միջոցառումների դահլիճում կայացավ ՎՊՀ և ԵԹԿՊԻ (ՎՄ) ուսանողների կողմից համատեղ նկարահանված կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի պրեմիերան:

Ամեն ինչ սկսվեց ապրիլի 3-ից: ՎՊՀ և ԵԹԿՊԻ (ՎՄ) դասախոս, լրագրող Մանե Պապյանի նախաձեռնությամբ, երկու բուհերի` (ՎՊՀ) Լրագրություն 2 և (ԵԹԿՊԻ (ՎՄ) ) Կինոարվեստ բաժինների ուսանողները պետք է վավերագրական ֆիլմեր նկարահանեին: Երկու կուրսերի նպատակն էլ համագործակցություն էր և իհարկե Լրագրություն առարկայի միջանկյալ քննությունը հանձնելը:

Ֆիլմերի ցուցադրությանը ներկայացված էր երեք ֆիլմ` «Կյանք» , «Դաtoo» , «Հայացք անցյալին»:
     «Կյանք» ֆիլմում (հեղինակները Գևորգ Գանջալյանը, Լիլիթ Կոստանդյանը և Մարիամ Զարմանյանն) ներկայացված էր անտառահատման խնդիրը, որի շարունակական լինելը բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Ֆիլմն ավարտվում է ճոճվող երեխայի կադրով, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը` այդ անմեղ երեխան ևս դառնալու է բնության ոչնչացնողներից մեկը:
     «Դաtoo» (հեղինակներ` Հեղինե Մկրտչյան և Արսեն Մովսիսյան) ֆիլմը դաջվածքների մասին էր, հերոսուհին` Կարինե Սարգսյանը: Նպատակն էր դաջվածքները ներկայացնել որպես արվեստ և մարմնի գեղեցկություն` հասարակության կարծրատիպերը կոտրելու համար:
     « Հայացք անցյալին» ֆիլմը (հեղինակներ` Նունե Աղաջանյանն ու Արամայիս Զարգարյան) պարուհու մասին էր, որ այլևս չէր պարում, հերոսուհին Ֆլորա Երիցյանն էր: Նպատակը հերոսուհու զգացմունքների նկարագումը, բացահայտումն էր՝ անցյալում և հիմա:

Նկարահանման և մոնտաժման գործընթացը հիմնված էր թիմային աշխատանքի վրա և տևեց գրեթե մեկ ամիս:

- Նկարահանումներն ու մանտաժն ինձ թվաց հավերժ կտևեն: Դժվար չէր, ուղղակի, լարվածությունն ու վատ մտքերը՝ գուցե չհասցնենք և այլն, հանգիստ չէին տալիս: Մեզ առավելագույնը տվեցին այս աշխատանքները՝ խմբում աշխատելու հմտությունից մինչև լավ ու նոր ընկերական շրջապատ- նշում է « Հայացք անցյալին» ֆիլմի համահեղինակ Նունե Աղաջանյանը:


    
    

Ֆիլմերի ցուցադրությունից հետո արձագանքները տարբեր էին: Կային նաև քննադատություններ: Չնայած այս ամենին ուսանողները կինոարտադրության ոլորտում առաջին քայլն էին կատարում: Թերևս որոշակի թերություններին, այն պսակվեց հաջողությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4541 | 0 | 0
Facebook