Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իր առավելություններով հանդերձ ցանցային մամուլը զիջում է տպագիր մամուլին

Lilit Kostandyan
Հեղինակ`
Lilit Kostandyan
23:37, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
Իր առավելություններով հանդերձ ցանցային մամուլը զիջում է տպագիր մամուլին

Արդի ժամանակաշրջանում նորությունը դարձել է հասարակական կյանքի կարևորագույն մասը: Տեղեկատվական հարթակ են ծառայում հեռուստատեսությունը, ռադիոն, ցանցային և տպագիր մամուլը: Մարդկանց մի ստվար մասը նախապատվությունը տալիս է ցանցային և տպագիր մամուլին: Ունեն էական տարբերություններ: Դրանք հետևյալ են՝ ժամանակային և տարածքային սահմանափակումը: Այսինքն՝ իրադարձային նորությունը կարող ենք ցանցային մամուլի միջոցով նույն վայրկյանին հրապարակել, իսկ տպագիրը՝ հաջորդ օրը: Տարածքային սահմանափակումն էլ այն է, որ ցանցային մամուլը հնարավորություն է տալիս գրելու անսահմանափակ, իսկ տպագիրը՝ որոշակի սահմանափակում ունի: Մյուսը շրջանառությունը: Տպագիր մամուլը կարող է լինել մարզային կամ հանրապետական, իսկ ցանցային մամուլը որևէ սահմանափակում չունի և կարող է տարածվել աշխարհով մեկ:

Տպագիր մամուլում չես կարող տեսնել դիտումների քանակը, իսկ ցանցային մամուլը դա ապահովում է: Սակայն կա մեկ բայց, որ դիտելիության ցուցանիշը ճշգրիտ չէ նրանով, որ մեկ համակարգչից տեղեկատվությանը կարող են իրազեկվել մի քանի անձիք:

Ցանցային մամուլը իլուստրացիայի բազմազանության հնարավորություն է տալիս, նաև կարող են տեղադրվել տեսանյութեր, ձայնագրություններ, իսկ տպագիր մամուլը այդ հնարավորությունը չունի:

Այս ամենով հանդերձ տպագիր մամուլը ունի մեկ կարևորագույն առավելություն: Այն է, որ տպագրված նյութը ավելի ազդեցիկ է լինում և պահպանվում է մարդու հիշողության մեջ, քան ցանցային մամուլում հրապարակված որևէ նյութ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4864 | 0 | 0
Facebook