Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկոն բոլորին հրավիրում է բարեգործական համերգի

57 hg
Հեղինակ`
57 hg
16:14, շաբաթ, 24 մայիսի, 2014 թ.

Արդեն երկրորդ տարին է՝ երգիչ Հայկոյի նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպվում է բարեգործական համերգ: Այս անգամ հունիսի 1-ին կայանալիք համերգի հասույթը կփոխանցվի «Բարեկամ» հիմնադրամի «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգիչը: Համերգին բացի Հայկոյից իրենց մասնակցությունը կունենան «Հայաստանի ձայնը» նախագծից երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Լուսինե Քոչարյանը, Վիգեն Ահարոնյանը, Անահիտ Պետրոսյանը, Մաշ Իսրայելյանը, ինչպես նաև՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի սաները:

«Սա հրաշալի հնարավորություն է՝ մեր փոքրիկներին օգնելու համար: Նրանցից մեկը ուզում է, օրինակ, նկարիչ դառնալ, մյուսը, որ միշտ բուֆետի փող ունենա, մենք էլ պետք է մեր ներդրումն ունենանք՝ նրանց ցանկություններն ի կատար ածելու հարցում», -մեզ հետ զրույցում ընդգծեց Հայկոն՝ բոլորին հրավիրելով համերգի: http://life.panorama.am/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4004 | 0 | 0
Facebook