Հիմա գիտեմ…
20:50, çarşamba, 12 aralık, 2012
Ես հիվանդ էի, բզկտված ամեն կողմից, Մարմնիս վրա էլ տեղ չկար վերքերից: Ես ընկած էի գետնին Ու ցավից օգնություն էի կանչում ամենքին: Ես լալիս էի ու գոռում, Փրկություն էի խնդրում: Արյունն հորդում էր իմ սրտից, Ես զգում էի՝ինչպես եմ մահանում ցավից: Դուք չեկաք ինձ օգնության, Անգամ փորձ էլ չարեցիք հույս տալ երանության: Ընկերներ իմ ամենօրյա խնջույքների, Իմ լայն օրերի… Դուք չհիշեցիք ձեր ազգականին, Ձեր «զավակին»: Բարեկամներ իմ լավ օրերի, Իմ ցոփ-շվայտությունների: Ինձ մոռացաք, Գետնին ընկած՝ինձ արհամարեցիք ու անցաք: Կարծես երբեք միմյանց չենք էլ ճանաչել, Իրար մասին երբևէ չենք էլ լսել: Իսկ ես՝ վիրավոր ընկած, Հիվանդ ու ծեծված: Ճակատագրի կողմից անտեսված, Բորոտավոր` բախտի առաջ ընկած՝ Բոլոր բոլորից հույսս կտրած, Իմ բախտի վրա գիշեր ու զօր լացած. -Տե՜ր, օգնի′ր զավակիդ անառակ, Մեղքերիս համար ուղարկի′ր ինձ անդունդն անհատակ: Թույլ մի′ տուր տառապեմ Անօրենների ձեռքն այս անդեմ: -Տե′ր, օգնի′ր ինձ շուտ ընդունել Այն դատաստանն իրավի, որ երկար սպասել Ու ես՝ անառակ զավակս, Քեզ չեմ հնազանդվել Քո գահի առաջ գլուխս չեմ խոնարհել: Ամբարտավանության տարերքին տրվել՝ Քե′զ, իմ Տե′ր Աստված, քե′զ էի մոռացել: Ե′ս, անառակ որդիս, Որ ապականությամբ էի լցրել ունայն հոգիս.- Դառնության ու միայնության մեջ կրկին Քեզ հիշեցի, Գետնին ընկած ես քեզ ապավինեցի: Դո′ւ, միայն դու ինձ մոտ եկար Ու նախատելու փոխարեն իմ խոցված հոգուն սպեղանի դարձար: Քո սուրբ ձեռքը ինձ մեկնեցիր Ու որդիս կոչելով վեր բարձրացրիր: Ես Քո առաջ՝ մեղավոր կանգնած, Գլուխս՝ մեղքերիս ծանրությունից կախած. Ներում էի Քեզնից հայցում, Իսկ Դու՝ հարազատ հոր նման գլուխս շոյում.- -Անառակ որդիս՝ես քեզ էի սպասում, Ինչո՞ւ էիր ինձանից փախչում: Իսկ ես լացակումած գոռում. Հա′յր, ինչո՞ւ ես ինձ ներում: Ես Քո առաջ մեղանչել, Քո խոսքից եմ հեռացել: Ես իմ կյանքն անբարոյություններին տվել, Նվաստս՝Քո դեմ եմ դուրս եկել: Հաճախ Քո անունը փնովել Ու առաջին ուրացողն եմ դարձել: Ու երբ մարմինս ծվատ, Բոլորի կողմից անտեսված, լքված Իմ բարձրությունից ներքև ընկած Քո անունը շուրթերիցս դեռ չհնչած Լոկ Դու ինձ ձեռք մեկնեցիր Ու «որդի» կոչելով ինձ պատվեցիր: Իսկ Դու ինձ հայրական անսահման ժպիտով նայեցիր, Ու հայրական օրհնությամբ ինձ Քո ժառանգը կարգեցիր: Ինչքա՞ն Դու մեզ ներեցիր, Հա′յր, ինչքան մեր համար Դու զոհեցիր: Հիմա գիտեմ՝ինչ էլ լինի, Քեզ պիտի ապավինեմ, Ու միայն Քո առաջ ես պիտի ծնկեմ: Հիմա գիտեմ՝միայն Քեզ պիտի ծառայեմ, Աստվա′ծ, հիմա ես գիտեմ… |
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4781 | 0 | 1 | 0