Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանը ցանկանում է հրաժարվել «Եվրատեսիլ»-ից եւ արգելել Կոնչիտա Վյուրստի ելույթները

57 hg
Հեղինակ`
57 hg
16:13, երեքշաբթի, 13 մայիսի, 2014 թ.

Ռուսաստանում շարունակում են վրդովվել «Եվրատեսիլ 2014» -ի արդյունքների առիթով, որտեղ հաղթող ճանաչվեց ավստրիացի արտիստ Կոնչիտա Վյուրստը: Մրցույթի արդյունքները լայն արձագանք ստացան Ռուսաստանի քաղաքական եւ լրատվական շրջանակներում: Այսպես, «Միացյալ Ռուսաստան» -ը «մորուքավոր կնոջ» հաղթանակը սպառնալիք է համարել ընտանեկան ավանդական արժեքներին, իսկ Պետերբուրգից պատգամավոր Վիտալի Միլոնովը խնդրել է արգելել Կոնչիտա Վյուրստի համերգները Ռուսաստանում:

Ռուսաստանցիները ցանկանում են հրաժարվել «Եվրատեսիլ» -ից եւ ստեղծել սեփական՝ «Եվրասիայի ձայն» մրցույթը:

Ըստ ТСН-ի, Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիին առաջարկել է արգելել Կոնչիտայի համերգները:

«Բեմական կերպարը եւ երգերը, որ կատարում է անորոշ սեռի այդ արարածը, ինքնին վիրավորական են Ռուսաստանի եւ ցանկացած այլ երկրի բնակչության մեծամասնության համար: Նրան մեր երկրի տարածք թողնելն ավելին է, քան հանցավոր անփութությունը», - նշել է Միլոնովը:

Իսկ Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը (ՌԴԿԿ) կարծում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» -ից եւ այլընտրանքային մրցույթ ստեղծի՝ «Եվրասիայի ձայնը»:

«Վերջին «Եվրատեսիլ» -ի արդյունքները լցրեցին համբերության գավաթը: Հարկավոր է արդեն այս տարի դուրս գալ այս մրցույթից: Չի կարելի դիմանալ այս անսահման խելագարությանը: Ռուսաստանն ամեն տարի «Եվրատեսիլ» -ին մասնակցելու համար 40 մլն եվրո է ծախսում: Մենք պետք է սեփական մրցույթը կազմակերպենք՝ «Եվրասիայի ձայնը»: Մենք համաշխարհային մակարդակի այնպիսի հզոր միջոցառումներ ենք կազմակերպում, ինչպիսին Օլիմպիադան է, եւ նման մրցույթն առավել եւս կկարողանանք կազմակերպել: Կարծում եմ՝ Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրները, նույնիսկ շատ այլ երկրներ, կաջակցեն մեզ», - կարծիք է հայտնել Վալերի Ռաշկինը:

NEWS.am STYLE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4986 | 0 | 0
Facebook