Ըստ ռուս գուշակների աշխարհի վերջը տեղի է ունենալու վաղը ժամը 12:00-ին: Գուշակ Օլգա Իվանովան նշում է, թե իր հաշվարկները ցույց են տալիս, որ աշխարհի վերջը ոչ թե լինելու է դեկտեմբերի 21-ին` ըստ մայաների օրացույցի, այլ դեկտեմբերի 5-ին: Օլգան Իվանովան համոզված է իր հաշվարկների ճշմարտացիության մեջ: Նա այս մասին ասել է ռուսական ռադիոկայաններից մեկի հետ զրույցում:
«Աշխարհի վերջը տեղի կունենա վաղը և դա անխուսափելի է:Այդ մասին գիտեն նաև ամերիկացիները դրա համար էլ նրանք արդեն Մարսի վրա տեղեր են ապահովել իրենց համար: Երկիր մոլորակը ամբողջովին կոչնչանա և մարդկության մի փոքր հատվածը կապրի Մարսի վրա».-ասել է գուշակը: