Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակն ու մասնակցությունը «Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլին

Vladimir Vardanyan
Հեղինակ`
Vladimir Vardanyan
16:44, շաբաթ, 24 նոյեմբերի, 2012 թ.
Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակն ու մասնակցությունը «Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլին

Նիկ Էգիբյանի երկրպագուները ոգևորված են, նրանք համոզված են, որ իրենց սիրելի երգիչն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2013-ին: Այս մասին մեկնաբանություններ ու կարծիքներ էին գրել երգչի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարի տակ: Նկարից ոմանք ենթադրել էին, թե հայ մասնակիցն այս տարի հենց Նիկն է, սակայն երգիչը շտապել է տեղեկացնել, որ նա դեռևս մասնակցելու է նախընտրական փուլին, նկարն էլ այդ նպատակով է պատրաստվել: «Ինչ լավ կլինի, որ դու ներկայացնես Հայաստանը», այս և նմանատիպ այլ մեկնաբանությունների կողքին կար նաև Նիկի մեկնաբանությունը՝ «Բա ես ոնց կուզեի»: Կիրականանա՞ Նիկ Էգիբյանի ու նրա երկրպագուների ցանկությունը, թե՞` ոչ, կպարզվի հետագայում, իսկ մինչ այդ Նիկը հասցրել է նոր տեսահոլովակով ուրախացնել իր երկրպագուներին:

Երգը կոչվում է «Paradox» (I Love You), Youtube-ում տեղադրվել է օրեր առաջ և հասցրել է գրանցել 8170-ից ավելի դիտում: Տեսահոլովակը վայելեք նաև դուք.
     http://www.youtube.com/watch?v=qm51GjKM8Is&feature=player_embedded

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5069 | 0 | 0
Facebook