Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեհաստանն ու Պորտուգալիան չեն մասնակցի «Եվրատեսիլ-2013»-ին

Vladimir Vardanyan
Հեղինակ`
Vladimir Vardanyan
00:35, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Լեհաստանն ու Պորտուգալիան չեն մասնակցի «Եվրատեսիլ-2013»-ին

Լեհաստանն ու Պորտուգալիան չեն մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, 2013թ.-ին։ Պատճառը ֆինանսական դժվարություններն են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքին։


    

Պորտուգալիան տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է և ստիպված է հետևել բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված խնայողության խիստ միջոցառումներին, ինչպես պահանջում է Եվրոպական Միությունը։


     Լեհաստանը, ինչպես նշում է Sky News-ը, չի հասցրել «ուշքի գալ» ֆինանսական ծախսերի բեռից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հյուրընկալման հետ կապված։


    

Երկրներից և ոչ մեկը երբեք չի հաղթել այս մրցույթում։ Պորտուգալիայի համար լավագույն արդյունքը եղել է 6-րդ տեղը՝ 1996թ.-ին, Իսկ Լեհաստանի համար՝ 2-րդ տեղը՝ 1994թ.-ին։


    

«Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը։ Շվեդիան մրցույթը կհյուրընկալի արդեն 5-րդ անգամ. վերջին անգամ երկրին հաղթանակ է բերել երգչուհի Լորինը՝ Euphoria երգով։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4694 | 0 | 0
Facebook