Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասիսի N5 ավագ դպրոցի նվաճումները ԵՊՀ-ում անցկացված օլիմպիադայից

14:57, հինգշաբթի, 03 ապրիլի, 2014 թ.

ՀՀ պետական համալսարանը 22.03.2014թ կազմակերպել էր դպրոցականների օլիմպիադա, որին մասնակցում էին Երևանի և տարածաշրջանների գրեթե բոլոր դպրոցները: Մասիսի N5 ավագ դպրոցն էլ անմասն չմնաց: Եվ ի պանծանս մեզ` ունեցանք նաև հաղթող:

28.03.2014թ ՀՀ պետական համալսարանի կենտրոնական շենքի 2-րդ հարկի մեծ դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ու հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Մրցանակները հանձնեցին համալսարանի ռեկտորը, դեկանները, անվանի դասախոսներ: Մրցանակների հանձնման ժամանակ հնչեց նաև Մասիսի N5 ավագ դպրոցի լավագույն աշակերտներից մեկի` Քրիստինե Միսակի Նազարյանի անունը: Մեր աշակերտուհին պարգևատրվեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ա.Հ.Սիմոնյանի կողմից I կարգի դիպլոմով` ԵՊՀ-ում անցկացրած դպրոցականների օլիմպիադայում ՙՀայոց լեզու և գրականություն՚ առարկայից ցուցաբերած խորը գիտելիքների համար: Պարգևատրվեց նաև բանասիրության գիտությունների թեկնածու դոցենտ Ն.Ն. Մարտիրոսյանի կողմից III կարգի դիպլոմով` ԵՊՀ-ում անցկացրած դպրոցականների օլիմպիադայում ստեղծագործական աշխատանք առարկայից ցուցաբերած խորը գիտելիքների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3635 | 0 | 0
Facebook