Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասիս ի №5 ավագ դպրոցի ՙԵրիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ՚ բանավեճի ակումբի նվաճումները

14:01, չորեքշաբթի, 02 ապրիլի, 2014 թ.

Շուրջ 6 տարի է, ինչ Արարատի մարզի Մասիսի №5 ավագ դպրոցում գործում է ՙՋինիշյան՚ հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող ՙԵրիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ՚ ծրագրի շրջանակներում բանավեճի ակումբը, որը ղեկավարում է պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Հ.Արիստակեսյանը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հավաքագրվում է նոր խումբ, որից հետո ամիսը մեկ անգամ ընկերական խաղեր են կազմակերպվում քաղաքի մյուս դպրոցների բանավեճի ակումբ մասնակիցների հետ: Մասիսի №5 ավագ դպրոցի թիմը ակտիվ մասնակցություն ցուցաբերելով ընկերական խաղերում մշտապես հաղթող է ճանաչվել: Հանրապետական փուլում զբաղեցրել է առաջատար հորզոնականները՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

Ս/թ. Մարտի 12-ին տեղի ունեցավ Մասիսի №5 ավագ և Մասիսի №3 հիմնական դպրոցների միջև եզրափակիչ խաղ` ՙՄարդկանց տեղահանումը իրենց բնակավայրերից հանուն բնական ռեսուրսների շահագործման արդարացված է՚ թեմայով: Դեմ դիրքորոշմամբ հանդես եկած մեր թիմը հաղթող ճանաչվեց 73/58 հաշվով և հնարավորություն ստացավ մասնակցելու բանավեճի հանրապետական մրցաշարին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3999 | 0 | 0
Facebook