Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՙԱծխաջրածիններ՚ թեմայով ամփոփիչ դաս Մասիսի №5 ավագ դպրոցում

13:50, չորեքշաբթի, 02 ապրիլի, 2014 թ.

Մասիսի №5 ավագ դպրոցի 11-րդ բնագիտական հոսքում անցկացվեց ամփոփիչ դաս քիմիա առարկայից՝ ՙԱծխաջրածիններ՚ թեմայից: Դասի նպատակն էր ամրապնդել և խորացնել աշակերտների գիտելիքները ածխաջրածինների մասին: Դասը անցկացվեց համագործակցային մեթոդով:

Յուրաքանչյուր խմբին հանձնարարվեց ածխաջրածինների մեկ դաս: Խմբերը իրենց հանձնարարականները ներկայացրին նաև փորձերի միջոցով: Հետաքրքիրն այն էր, որ խմբերի աշխատանքները գնահատվում էին իրենց իսկ կողմից. մի խումբը գնահատում էր մյուս խմբի աշխատանքը:

Օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները աշակերտները բացատրեցին ածխաջրածինների փուլերում ընթացող պրոցեսները: Նրանք կարողացան ներկայացնել ածխաջրածինների համամոլորակային նշանակությունը:

Վերջում ամփոփվեց ողջ դասը, որը շատ բովանդակալից և ուսուցողական էր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4025 | 0 | 0
Facebook