Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ողբ

23:42, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2012 թ.
Ողբ
     Նախագահական ընտրություննեը սարերի հետևում չեն, բայց քարոզչությունն արդեն երկար ժամանակ է սկսվել է: Այդ ֆոնի վրա տարբեր տրամաչափի պաշտոնանկություններ եղան, բացահայտվեցին տարիների թոզի տակ թաքնված դեպքեր ու դեմքեր: Վերջին ամիսներին սկսեցիք տարբերել տավարը` գոմեշից, սատկածը`մորթվածից ու, որ թանը մածունից է:
     Իմացանք, որ Դերոն լավ չի աշխատում, Սերյանը լավ չի աշխատում, Աղվանը անհետևողական է, Վովաին էլ, , զվյոզդը, , տարել է:
     Դիտելով այս և այլ նյութերի հոլովակներն անկախ ինձնից ուզում եմ ապրել այդ երկրում: Նախագահը հետևողական է, , ամեն ինչին ու ամենքին, , :
     Արդեն մի քանի օր է ինչ բուռն քննարկվում է Նախագահի եղբորորդու անունը լրատվամիջոցներում: Հետաքրքիր է մեր հետևողական նախագահը հետևում է զարմիկի, , ճաճանչափայլողականությանը, , :
     Մի մարդ եթե ընտանիքից հարգանք չունի, եթե ամեն մի հետևողական աշխատանք տանում է նրան, որ ընտանիքը ստիպի անհետևողականության, ինչպես հարգի, ինչպես վստահի այն մարդը, ով լսում է, որ նախագահի զարմիկը կարող է կատարել արարք, որից հետո լինել ազատության մեջ:
     Կար ժամանակ, որ գրելուց արցունքներս գլորվում էին թղթին, բայց հիմա գրածս կարդալուց, չեք հավատա, բայց արցունքներս հորիզոնական ուղվում են համակարգչիս էկրանին, հուզվում եմ, որ մտածում եմ կարող է նախագահը թույլտվություն տա, զարմիկին ոստիկանություն բերման ենթարկելու:
     Դրանից հետո միայն կարող ենք համոզված ասել, որ նախագահը հետևողական է, արժանի է....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4193 | 0 | 0
Facebook