Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՑ ԿՄՆԱՆ ԳԱՅԵՇՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ, ԹՈՂ ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՄԵՐ …

18:24, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՑ ԿՄՆԱՆ ԳԱՅԵՇՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ, ԹՈՂ ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՄԵՐ …

Նյութը` APLES.am-ի:
    
Երեկ գրպանումս մի քիչ փող կար ու որոշեցի սովորականից տարբերվել ու տաքսիով գնալ տուն: Վարորդի հետ իրար որպիսություն իմանալուց հետո տաքսիստն իր հոգու ծանրությունը թոթափեց, իսկ ես, զգալով պահի թեժությունը, միացրի ձայնագրիչս... (Նյութում տեղ է գտել մեր զրույցի այն հատվածը, որտեղից միացրել ու անջատել եմ ձայնագրիչս: Էթիկայի կանոններից ելնելով՝ զրուցակցիս հայհոյախառը բառերը չեմ ներկայացնի, փոխարենը դրված են բազմակետեր):

- Տղես, մի քանի հոգի ենք մնացել, հեսա մենք էլ կգնանք, կմնան գայեշնիկներն ու դեպուտատները, թող ինչքան ուզում են իրար մեր ... Առավոտից Երիցյանների կանգառում եմ կանգնում, էնքան մարդ ա Մանուշյան փողոցի տեղը հարցնում, (Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը գտնվում է Մանուշյան 72 հասցեում), գալիս են, որ տաքսի նստեն, ասում եմ՝ ուղիղ էթում ես, հետո խաչմերուկից ձախ: Տղե'ս, սաղ էթում են: Ամեն օր ժամը 4-ին գիշերը Գումի հետևից, Տոռնադոյի մոտից 2-3 ավտոբուս պոլնի պրես մարդ ա էթում: Օրը օրի վրա … Սովետին էլ եմ տաքսի քշել, էն ժամանակ էլ եմ չարչարվել, բայց… է՛հ՛հհ, պրոֆմիությունը ղըրգում էր հանգստի, բա հիմա... Դժվար ա, տղե՛ս:

Տաքսուս համար տաս հազար փող էի մուծում, էրկու-իրեք օր ա գալի ասում են՝ ձերը տասիրեքա դառել, էն որ տասիրեք էր, տասիննա դառել: Իրանք իրանց բերանով ասում են՝ հելեք … եղեք էս երգրից:

Մի տղա կա, մեր հետ տաքսի ա քշում, մի քանի օր առաջ էկավ, թէ՝ «Ապեր էրեխու համար կաթ պիտի առնեմ, փող չկա, հանեցի 2000 տվի, ասի՝ տղա ա, ոչինչ, կըլնի կտա, չի ըլնի` ջանը սաղ ըլնի: Էրեգ էդ նույն տղեն էկել-ասում ա՝ «Ապեր, Սերժի համար ձեն եմ հավաքում, ասի՝ վա՛ա՛այ քո … Ասի քիչ ա քեզ, պտի …:

Նմանատիպ պատմություններ լսելիս ակամայից հիշում եմ մեր ուղեղները հարկային բարեփոխումներով, նոր աշխատատեղերով և «Դեպի ապահով Հայասատան» ստեղծող մեր պաշտոնյանների բարբաջանքները: Եթե այն բարբաջանքների կողքին լսենք նաև ֆինանսների նախարարի այն հայտարարությունը, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է ընդամենը 2-ից 3 տոկոսով, ապա մինաշանակ ենթադրելի է, որ հարկային բարեփոխումներն էլ, տո ապահով Հայաստանն էլ մեր երկրում ապրող ընդամենը 20-25 ընտանիքների համար է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5190 | 0 | 0
Facebook