Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարզաբանում, , Ժամանակ, , օրաթերթի հրապարակմանը

18:36, շաբաթ, 22 հունիսի, 2013 թ.
Պարզաբանում, , Ժամանակ, , օրաթերթի հրապարակմանը

Ի պատասխան, , Ժամանակ, , օրաթերթի 21.06.2013թ հրապարակած, , Սամվել Ալեքսանյանի նոր մենաշնորհը, , վերտառությամբ հրապարակմանը, հարկ ենք համարում լրատվամիջոցներին և առաջին հերթին, , Ժամանակ, , օրաթերթին տեղեկացնել, որ, այո’, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն, , Նատալի Ֆարմ, , ընկերության դեղատնից, ըստ 2013 թվականի մարտի 5-ի N, , Դ20Պ-ՇՀԱՊՁԲ-11/4-13/2-1, , պայմանագրի, հիմքը՝, , Դավիթաշեն 20 պոլիկլինիկա, , ՓԲԸ-ի կողմից հայտարարված դեղորայքի գնման մրցույթի:
     Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ, , Նատալի Ֆարմ, , դեղատանը վաճառվող դեղորայքը անհամեմատ թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում, տեղեկցնենք, որ հայտարարված մրցույթում, , Նատալի Ֆարմ, , ընկերությունը եղել է միակը, որը առաջարկել է ամենաէժան գները պահանջվող դեղորայքների համար և հաղթել: Պայմանագրով ձեռք բերված ավելին քան 60 անուն դեղորայքը մրցույթին մասնակցել է շուկայականից ավելին քան 15% մատչելի և հաստատուն գներով, այն դեպքում, որ դեղորայիքի շուկայում ամեն օր արձանագրվում են գների աճ, և այս դեպքում գրել, որ, , Նատալի Ֆարմ, , ընկերրությունը հաշմանդամներին տրվող պետական դեղերի մենաշնորհին է տիրապետում Դավիթաշենում, համարում ենք հերյուրանք:
     Որպես օրինակ ներկայացնում ենք ENAP-H 10մգ N 20 դեղորայքի գինը, որը պետությունը գնել է 1700 դրամով և հաշվառված հիվանդին հասանելի է 50 տոկոս էժան գնով, այն դեպքում երբ վերոնշյալ դեղորայքի շուկայական գինը 1900 դրամ է:
     , , Նատալի Ֆարմ, , ընկերությունը խնդրում և հորդորում է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք սովոր են հանրությանը ներկայացնել նյութի միայն միակողմանի հատվածը, զերծ մնալ, , Նատալի Ֆարմ, , ընկերության մասին լուսաբանվող նյութերից: Լինելով ազատ մամուլի կողմնակից, տեղեկացնենք, որ այսուհետ բոլոր այն հրապարակումները, որոնք կարող են հանգեցնել ընկերության բարի համբավի արատավորմանը, վարկաբեկմանը և հեղինակազրկել ընկերությանը՝ արատավորելով վերջինիս անունը, տվյալ լրատվամիջոցների հետ կխոսենք իրենց լեզվով և պատասխան կտան օրենքով նախատեսված կարգով:

Հարգանքներով, , Նատալի Ֆարմ, , ՍՊԸ բուժհաստատությունների սպասարկման բաժնի պետ Կարեն Ավետիսյան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4331 | 0 | 0
Facebook