Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

, , Նատալի Ֆարմ, , ընկերությունը զգուշացնում է վերջին անգամ

09:21, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2013 թ.

"Նատալի Ֆարմ" ընկերությունը բոլոր այն լրատվականներին, որոնց համար լրատվության սովը խեղդում է` հայկական շուկայում առաջ մղվելու կամ դիրքերըը պահելու համար, ևս մեկ ու վերջին անգամ տեղեկացնում և զգուշացնում է՝ զերծ մնալ "Նատալի Ֆարմ" ընկերության մասին կեղծ նյութեր և զրպարտություններ հրապարակելով ապահովել "լրատվականի" չստացված ռեյտինգը:

Լինելով ազատ մամուլի կողմնակից՝ հայտարարել էինք, որ այն հրապարակումները, որոնք կարող են հանգեցնել ընկերության բարի համբավի արատավորմանը, վարկաբեկմանը և հեղինակազրկել ընկերությանը՝ արատավորելով վերջինիս անունը, տվյալ լրատվամիջոցների հետ կխոսենք իրենց լեզվով և պատասխան կտան օրենքով նախատեսված կարգով:

Երեկ՝ օգոստոսի 6-ին անձնական համակարգչի դեմ նստած և պարապությունից մտքի թելեր հազիվ իրար կպցրած աղջիկը՝ Լիլիթ Թադևոսյանը ստեղծել էր երևակայական բարեկամ ու բժիշկ, և լկտիաբար գրել մի պատմություն, որը ոչ եղել և ոչ էլ կարող էր լինել, զրպարտելով դեղորայքի շուկայում առաջատար ընկերությանը:

Զերծ կմնանք գնահատականներ տալուց, սակայն համոզված ենք, որ այս անօրինականության փաստով պիտի զբաղվեն համապատասխան ատյանները: Տարօրինակ էր նաեւ աղջկա "մեղայականը": Ի պատասխան մեր հարցմանը՝ ասաց "դե ջահել աղջիկ եմ, չեմ ուզում, որ անձնական տարածքումս միտք գրելու համար դատախազության հետ կապ ունենամ, պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվությունը". սա արդեն խոսում է այն մասին, որ նա պատվեր է կատարել "Նատալի Ֆարմ" ընկերության դեմ:

Կարծում եմ, եթե մեկը պատասխանատվության ենթարկվի, ապա մյուսները չեն շարժվի նմանօրինակ էժանագին նյութեր տարածելով: Վերջում մեկ անգամ ևս հիշեցնում ենք՝ ընկերությունը ազատ մամուլի կողմնակից է, սակայն ոչ մի կերպ չենք հանդուրժի մեր ընկերության անունն արատավորելը:

, , Նատալի Ֆարմ, , ընկերության գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8444 | 4 | 0
Facebook