Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ովքեր են գրանտակեր "հայրենասերները"

15:34, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.

Որոշ մարդկանց կարծիքով` քաղաքական դաշտ մտնելու համար բավական է մասնակցել և որոշակի ակտիվություն ցուցաբերել տարբեր վայրերում կազմակերպվող քաղաքացիական բողոքի ակցիաներին: Օրեցօր ի հայտ են գալիս այդպիսի անձինք, ովքեր` ստանալով գրանտեր և անհասկանալի հանձնարարություններ անհասկանալի մարդկանցից, փորձում են երկրում ըհդվզումներ անել, իբր հասարակությունը դշգոհում է այս կամ այն քաղաքական գործչի կամ պետական քաղաքական որոշումների դեմ: Նման ակցիաներին վերջերս շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Նախախորհրդարանի անդամները: Երևանի տարբեր վայրերում և տարբեր միտինգներին երևում են գրեթե նույն դեմքերը:

Այսպես, շնորհիվ "Փակ շուկայի" շենքի ճակատին փակցված պաստառի, հայ հասարակության շատ ներկայացուցիչներ առաջին անգամ հնարավորություն ունեցան ճանաչելու Նախախորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանին և Գարեգին Չուգասզյանին, ի դեպ, վերջինս Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն, ինչպես նաև "Վահե Ավետյան" հասարակական նախաձեռնության և "Սարդարապատ" շարժման անդամ է: Սակայն այժմյան իրականության մեջ, ցավոք, քաղաքանությամբ զբաղվելն ավելի շահութաբեր է: Այդ մարդիկ կոչում են իրենք իրենց ակտիվիստներ, ցույց են տալիս, որ չափից շատ հայրենասեր են, սակայն լինելով մեծամասամբ սփյուռքի ներկայացուցիչներ, անգամ ծանոթ չեն հայկական մենտալիտետին, մտածելակերպին և իրենց շուրջ հավաքում են միամիտ, նոր կյանք մտնող երիտասարդներին:

Ես բնավ դեմ չեմ արդար, ժողովրդի բարկեցության համար պայքար մղող ակցիաների կազմակերպմանը, բայց խիստ բացասական եմ վերաբերվում նման էժանագին ճանապարհով փառքի և ճանաչման հասնելուն, սեփական ժողովրդի արդարությանը հասնելու վերջին հույսը խլելուն:
     https://www.facebook.com/shvarcrob

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5178 | 0 | 0
Facebook