Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր

09:50, հինգշաբթի, 27 մարտի, 2014 թ.

Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ: *** Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:


    

*** Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։


    

*** Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր' ահա նրանց տարեկան չափաբաժինը:


    

***։ Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:


    

*** Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14, 1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:


    

*** Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:


    

*** Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:


    

*** Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները' ուղտի մեջ։


    

*** Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:


    

*** Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆորնիայում: Ծառուղու լայնությունն անցնում է 140 մետրից:


    

*** Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0, 5 վայրկյան:


    

*** 1834 թվականին Գլազգոյի համալսարան ընդունվեց աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը՝ 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը, հետագայում մեծ գիտնական դարձած լորդ Կելվինը:


    

*** Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը գտնվում է Լաոսում: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:


    

*** Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:


    

*** Ամենաձեռներեց «մայրիկը» ԱՍՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քոմպթոնի քաղաքացուհի ոմն Բարբարա Ջեյն Վիլյամսն է, որը 1971 թվականից մինչև 1978 թվականը կեղծված փաստաթղթերի միջոցով ներկայանալով 8 տարբեր ազգանուններով' քառորդ միլիոն դոլար նպաստ է ստացել իր 70 երեխաների համար։


    

*** Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։


    

*** Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում: Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:


    

*** Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: *** Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:


    

*** Աշխարհի ամենահին պարը Մերենգան է, որն սկսել են պարել անհիշելի ժամանակներից: Սկզբնական շրջանում այն եղել է հնդկացիների և աֆրիկացիների ազգային պարը: Պարի շարժումներն այնքան բարդ էին, որ ուսումնասիրվում են մինչև օրս: Հետագայում Մերանգայի հիմքի վրա զարգացան աշխարհի բազմաթիվ ազգային պարեր:


    

*** Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային Բելլ ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99, 98 տոկոսը:


    

*** Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:


    

*** Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455թթ.-ին: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզուներվ: 2000թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն. Աստվածաշունչ և 7 մլն. Նոր կտակարան է տպագրվել, 2000թ.-ին 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր կտակարան:


    

*** Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը' Դավիթ քահանան:


    

*** Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կա‎ֆայում 1434թ.-ին և կշռում է ընդամենը 19 գրամ (104թերթ):


    

*** Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205թ.-ին միաբանների հանգանակությամբ և Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ' փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել է) է Ստեփանոսը (1200-1202թթ.) Ճառընտիրն ունի 605 թերթ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5391 | 0 | 0
Facebook