Չինաստանի իշխանունթյունները համաշխարհային հանրությանը նախազգուշացնում եմ, որ առաջիկայում ողջ աշխարհում կտրուկ կրճատվելու են լուսանկարչական սարքերի, համակարգիչների և բջջային հեռախոսների արտադրության ծավալները: Որպեսզի իրենց հայտարարությունը մերկապարանոց չհնչի, նրանք վկայակոչում են օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքը, համաձայն որի ՝ բնական ռեսուրս հանդիսացող բացառիկ տարրերը, որոնք գործածվում են տեխնիկայի արտադրության ասպարեզում, սպառվելու եզրին են:
Թերևս, ավելորդ է պարզաբանել, թե ինչու է հատկապես Չինաստանը հայտարարում այդ մասին. խնդիրն այն է, որ համաշխարհային ռեսուրսների 90 տոկոսը հանդիսանում է հենց այս երկրի բնական հարստությունը և մեծ ծավալներով արտահանվում է: Բցառիկ տարրերի թվում է իտրիումը, որն օգտագործվում է հեռուստացույցներ պատրաստելիս, կամ լանթանը, որը օգտագործվում է լուսանկարչական, տեսանկարահանող և նմանօրինակ այլ սարքերի պատրաստման համար:
Այս 2 տարրերի բնկական պաշարները, ինչպես վկայում են մասնագետները և Չինաստանի իշխանությունները, գրեթե սպառված են: Առայժմ անհայտ է, թե գիտությունը ինչպես է պատրաստվում լուծել այս խնդիրը: Որոշ հետաքննությունների տվյալներով ՝ բացառիկ քիմիական տարրերի բնական պաշարները այդքան արագ չէին սպառվի, եթե չլինեին մաքսանենգ ծանապարհներով արտահանումը, հնացած տեխնոլոգիաների կիրառումը և շահույթ ունենալու անկառավարելի ձգտումը: