Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Լավագույն դասապլանի» մրցույթ` ուսուցիչների և «Համայնքային խնդրի լուսաբանման լավագույն տեսանյութի» մրցույթ` աշակերտների համար

13:34, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Լավագույն դասապլանի» մրցույթ` ուսուցիչների համար և «Համայնքային խնդրի լուսաբանման լավագույն տեսանյութի» մրցույթ` աշակերտների համար:

«Լավագույն դասապլանը» պետք է մշակված լինի «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ձեռնարկում ներկայացված մեթոդաբանության հիման վրա և պետք է փորձարկված լինի դասապրոցեսում (համապատասխան դասարանում): Ներկայացված դասի պլանին պետք է կցված լինեն դասապրոցեսի լուսանկարները (առավելագույնը 5 լուսանկար):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների 5-12-րդ դասարանների հասարակագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն առարկաների ուսուցիչները և դասղեկները՝ առանց սահմանափակման:
     Դասապլանները կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն նաև ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագետ և հանրակրթական դպրոցի ուսուցիչ: Գնահատումը իրականացվելու է հետևյալ չափանիշների համապատասխան.
     - ինչքանով է դասի թեման առնչվում ուսումնական ծրագրով նախատեսված թեմաներին,
     - ինչքանով են դասի վարման ընթացքում օգտագործվում ինտերակտիվ մեթոդները:
     - դասի կշռադատման փուլի արդյունավետությունը (ինչքանով իրագործվեց դասի նպատակը):

Լավագույն 3 դասապլանների հեղինակները կստանան տեսածրիչ (պորյեկտոր), իսկ դասի պլանները կտեղադրվեն www.caocadoc.com վեբ կայքում:

Դասապլանները և կից լուսանկարները պետք է ներկայացնել մինչև ս/թ մայիսի 1-ը էլեկտրոնային տարբերակով vdadunts@yandex.ru էլ փոստի հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
     «Մարդը կարիքի մեջ» ՀԿ գրասենյակ, ծրագրի պատասխանատու՝ Վարդուհի Դադունցին (հեռ 094 25-99-59)

«Համայնքային խնդրի լուսաբանման լավագույն տեսանյութը» պետք է նկարահանված լինի հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների կողմից (առավելագույնը 5 րոպե տևողությամբ տեսանյութը պետք է լինի թիմային աշխատանքի արդյունք և կարելի է նկարահանել նույնիսկ բջջային հեռախոսով): Թեման պետք է համապատասխանի ուսումնական ծրագրով նախատեսված թեմաներին:

Տեսանյութերը կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն նաև ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագետ և հանրակրթական դպրոցի ուսուցիչ: Գնահատումը կկատարվի հետևյալ չափանիշների հիման վրա.

· թեմայի արդիականությունը և համապատասխանությունը ուսումնական ծրագրով նախատեսված թեմաներին,

· թիմային աշխատանքը,

· տեսագրման հմտությունները:

Լավագույն 3 տեսանյութերի հեղինակային խմբերը կստանան ֆոտոխցիկ (ֆոտոապարատ), իսկ տեսանյութերը կտեղադրվեն www.caocadoc.com վեբ կայքում:
     Տեսանյութերը պետք է ներկայացնել մինչև ս/թ մայիսի 1-ը, DVD տարբերակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ գրասենյակ (ՀՀ ք. Երևան, Բաղրամյան 2, հեռ. 010 56-25-73) կամ ԿԱԻ Սյունիքի, Կապանի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մասնաճյուղեր:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
     «Մարդը կարիքի մեջ» ՀԿ գրասենյակ, ծրագրի պատասխանատու՝ Վարդուհի Դադունցին (հեռ 094 25-99-59):

«Մարդը կարիքի մեջ» ՀԿն «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Լավագույնդասապլանի» մրցույթ` ուսուցիչների համար և «Համայնքային խնդրի լուսաբանման լավագույն տեսանյութի» մրցույթ` աշակերտների համար:

Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6478 | 0 | 0
Facebook