Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դիմավորենք գարունը միասին» նկարչական մրցույթ

09:28, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Ապրիլի 1-ին թռչունների միջազգային օրը կմեկնարկի «Դիմավորենք գարունը միասին» խորագիրը կրող նկարչական մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները ինչպես Երևանից, այնպես էլ մյուս մարզերից: Մասնակիցները իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջի» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր) իրենց չուի ճանապարհին: Իսկ ի՞նչպես ստեղծել մրցունակ նկար՝

· Գունավոր մատիտներ կամ ջրաներկ,

· A4 կամA3 չափսի թուղթ,

· Եվ ամենակարևորը՝ ձեր նկարչական հմտություններն ու մտքի թռիչքը:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից: Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1-ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Ինչպես նաև «Գարնանն Ընդառաջի» շրջանակներում հայտարարված է միջազգային նկարչական մրցույթ` «Ինչու՞ եմ սիրում գարնան ավետաբերներին» խորագրով, որտեղ հայ դպրոցականները մրցելու են իրենց նկարներով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դպրոցականների հետ: Սպասվում են հետաքրքիր մրցանակներ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելել www.springalive.net կայքը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 20 87 25 հեռախոսահամարով:


    
    
Աղբյուրը` armedu.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3983 | 0 | 0
Facebook