Ձերքերը և հատկապես եղունգները համարվում են կնոջ այցեքարտը: Ձեռքերի տեսքը կարող է շատ բան պատմել մարդու մասին՝ նրա առողջական վիճակի, արտաքին տեսքի խնամքի, ապրելակերպի, վնասակար սովորությունների մասին: Բոլորի բախտը չի բերել գեղեցիկ, ամուր եղունգների հարցում: Կանայք, որոնց եղունգները բարակ են, փափուկ և բնական ճանապարհով չեն երկարում, փորձում են այդ հարցը լուծել արագ և արդյունավետ ճանապարհով՝ արհեստականորեն երկարացնելով դրանք: Ընդ որում, այս հայտնի գործընթացը տարեց տարի դառնում է ավելի ու ավելի հասանելի: Անկասկած, արդյունքը տեսանելի է, քանի որ եղունգները դառնում են հարթ, ուղիղ, խնամված, սակայն այդ քայլին դիմելուց առաջ խորհուրդ է տրվում դիտարկել մեդալի հակառակ կողմը, արդյոք վնասակար չէ այդ արհեստական երկարացումը ձեր առողջության համար: Պետք է հասկանալ, որ բնական եղունգների վրա դնելով արհեստական գեղեցկություն, ձեր բնականները զրկում եք թթվածնից, որը անհրաժեշտ է բոլոր օրգանների համար: Այդ պատճառով եղունգների արհեստական երկարացումը անվտանգ չի լինում:
Լավ մասնագետը իր գործը սկսելուց առաջ պետք է հաճախորդին ներկայացնի արհեստական եղունգների տեսակները, անց կացնի կոնսուլտացիա, ներկայացնի հնարավոր հետևանքները, հարցնի խրոնիկական հիվանդությունների առկայության մասին: Ի դեպ, բարեխիղճ մասնագետը երբեք խորհուրդ չի տա անել արհեստական երկարացում, եթե դուք ունեք ոչ առողջ եղունգներ կամ որևէ առողջական խնդիրներ, որոնց դեպքում հակացուցված է այդ գործընթացը:
Եղունգների արհեստական երկարացումը կարող է առաջացնել երկու տեսակ վնասվածք՝ մեխանիկական և ալերգիկ: Նյութերի բաղկացուցիչ մասերից ալերգիան կարող է ի հայտ գալ միանգամից, բայց կարող է նույնպես դրսևորվել և զարգանալ ապագայում: Մեխանիկական վնասվածքների շարքին են դասվում սնկային հիվանդությունները, եղունգի շերտի փոփոխությունը, եղունգների դեղնումը, փխրունությունը, բարակումը և այլն:
Եղունգների արհեստական երկարացումը հակացուցված է, երբ՝
1. Օգտագործվում են հակաբիոտիկներ
2. Շաքարախտի, լյարդի և երիկամների հիվանդության, ալկոհոլային հիվանդության, ալերգիայի դեպքում
3. Հղիության ժամանակ