Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեյը, բացի համեղ ըմպելիք լինելուց, թողնում է նաև իր մի շարք դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:

,,, ,,,,
Հեղինակ`
,,, ,,,,
20:52, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2012 թ.
Թեյը, բացի համեղ ըմպելիք լինելուց, թողնում է նաև իր մի շարք դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:

Ներկայացնենք այս համեղ ըմպելիքի առավելությունները.

- Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչը նշանակում է, որ թեյի գլխավոր հատկությունը վերջինիս՝ օրգանիզմի երիտասարդ մնալու համար կարևոր բաղադիրչ լինելն է:

- Ի տարբերություն սուրճի՝ թեյը պարունակում է ավելի քիչ կոֆեին, որը չի խախտում ձեր քնի ռեժիմը և չի առաջացնում գլխացավ:

- Թեյը հիանալի կերպով մաքրում է անոթները և օգնում դրանց մաքուր մնալուն:

- Հոլանդիայում անց են կացվել մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ թեյի համակարգված օգտագործումը զգալի կերպով իջեցնում է սրտային հիվանդությունների առաջացումը:

- Թեյի օգնությամբ կարելի է բարձրացնել օրգանիզմի իմունային համակարգը: Նիդերլանդներում անցկացված հետազոտություններն ապացուցել են, որ թեյի օգտագործումը արդեն 30 օր անց զգալիորեն բարձրացնում է մարդու օրգանիզմում արյան իմունիտետը:

- Թեյը նաև հիանալի կերպով հագեցնում է ծարավի զգացողությունը:

- Թեյի օգտակարությունը կզգան հատկապես այն մարդիկ, ովքեր հետևում են իրենց սննդակարգին: Թեյն ընդհանրապես կալորեականություն չի պարունակում, եթե, իհարկե, թեյի մեջ չավելացնեք շաքարավազ կամ կաթ:

Այսպիսով՝ թեյի օգնությամբ կարելի է հրաժարվել ավելորդ կիլոգրամներից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4277 | 0 | 0
Facebook