Կալուգայի շրջանի ոստիկանությունը կողոպուտի հետաքննութուն է անց կացնում, որը ունեցել է շատ հետաքրքիր ավարտ: Այժմ և' կողոպտիչը, և' նրան բռնաբարողը կհայտնվեն բանտում:
Այդ դեպքը տեղի է ունեցել Կալուգայի շրջանի Մեշչովսկ քաղաքի վարսավիրանոցներից մեկում, հայտնում է տեղի ոստիկանությունը: Սկզբից կողոպտիչը փորձել է կողոպտել գեղեցկության սրահը, սակայն նրան չի հաջողվել: Աշխատակցուհիներից մեկը հարված հասցնելով նրա կրծքավանդակին, պատանդ է վերցրել կողոպտիչին երեք օրով: Այդ երեք օրվա ընթացքում կինը նրան դաժան խոշտանգումների է ենթարկել և ստորացրել: «Ես կանեմ այն, ինչ ուզում եմ, կամ դու կգնաս ոստիկանություն», - հայտնել է կինը իր պատանդին:
Երեք օրվա բռնաբարություններից հետո կինը բաց է թողնում նրան` ասելով. «Գնա, որպեսզի ես քեզ այլևս չտեսնեմ»:
Դուրս պրծնելով նրա ձեռքից, տղամարդը ուղևորվել է հիվանդանոց, այնուհետև ոստիկանություն:
Սեքս-խոշտանգումներից վիրավորված կողոպտիչը արդարադատություն է պահանջում: Այժմ նրանց երկուսին բանտն է սպասում: