Աստղաբանները պնդում են, որ մազերի երկարությունը, գույնը, անգամ ձևը մեծ ազդեցություն ունեն մարդու կյանքի ընթացքի վրա:
Նրանք պնդում են, որ երկար մազերը շատ էներգիա են կլանում տիեզերքից:
Հետևաբար հորոսկոպի տարերքային նշաններին խորհուրդ են տրվում ունենալ այսպիսի մազերի գույն ու սանրվածք`
Ջրային նշանի տակ ծնված կանանց, խորհուրդ է տրվում ունենալ ուղիղ, երկար մազեր: Սա նպաստում է տիեզերքից ավելի շատ էներգիա կլանելու և կայունություն պահպանելու համար:
Հողի նշանի տակ ծնվածները պետք է ունենան կարճ, գեղեցիկ ու հարմարավետ սանրվածքներ: Կարճ մազերով կանայք ավելի արագ են կողմնորոշվում և ավելի համարձակ են:
Կրակի նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում ունենալ միայն մեղրագույն կամ ոսկեգույն մազեր, քանի որ հայտնի է այն փաստը, որ այս գույներն արագացնում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:
Բացի այդ, կրակի նշաններին բնորոշ են այս գույները:
Իսկ ահա Օդի նշանի տակ ծնվածները նախընտրելի է, որ ունենան ալիքաձև սանրվածներ: Աստղաբանները նշում են, որ ալիքաձև մազերով կանայք ավելի գրավիչ են և հեշտ է լինում մարդկանց հետ շփումը: