Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, նույն ինքը` «Կարգին Հասոն» նոյեմբերի 16-ին հեռախոսի միջոցով լուսանկար էր տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ինքը մի տղայի հետ էր: Նրա գործընկերներն էլ, տեղյակ լինելով Հասմիկի կյանքում տեղի ունեցած փոփոխություններից, մեկնաբանությունների հատվածում շնորհավորել էին դերասանուհուն ու մեծ սեր մաղթել:
http://esyes.am/upload/news/admin/2012/11/50adfc797ad2c_medium.jpg
Հասմիկի էջի լուսանկարն ու մեկնաբանությունները
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը գրել է. "Hasmik Gharibyan jaan!! .J Es anchaaaaaaaaaaaaaaap urax em!! Ansahman ser ev erjankutyun!!!": Դերասանուհու ընկերներից մեկն էլ լուսանկարի տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը. "VERJAPES!!!!!!! Shaaaaat lavnek Hasuls!!!!!!!!":
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ «Ես»-ը խոսել էր այժմ ԱՄՆ-ում գտնվող Հասմիկի հետ, ով հաստատել էր իր` ընտրյալ ունենալու փաստը:)
http://esyes.am/upload/news/admin/2012/11/50adfc912baec_medium.jpg
Կարգին Հասոյի ընտրյալը գաղտնազերծված է:)
Ի դեպ, վերջին օրերին թեժ քննարկվում է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ընտրյալ ունենալու-չունենալու հարցը: Ընթերցողներն էլ մեզ խնդրում էին պարզաբանել այդ խոսակցություները: Ըստ որոշ լուրերի` դերասանուհին դեկտեմբերին ամուսնանալու է, իսկ նրա ընտրյալը ամերիկաբնակ Ներսեսն է:
Առայժմ ներկայացնում ենք դերասանուհու էջի լուսանկարը, առաջիկայում կխոսենք նաև Հասմիկի հետ ու կներկայացնենք նրա մեկնաբանությունը: