Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դժվար ապրուստ»-ի Մերի Մակարյանը տարվա լավագույն դերասանուհի

Vladimir Vardanyan
Հեղինակ`
Vladimir Vardanyan
22:19, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2012 թ.
«Դժվար ապրուստ»-ի Մերի Մակարյանը տարվա լավագույն դերասանուհի

Հայտնի հայ շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը եւ «Դժվար ապրուստ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ դերասանուհի Մերի Մակարյանը, ստացել են Լավագույն դերասանուհի եւ «Լավագույն շոումեն-երգիչ տիտղոսները ԱՄՆ-ում տեղի ունեցած Gold Star awards մրցանակաբաշխությանը։

Այսօր, նոյեմբերի 21-ին, Սամվել Գրիգորյանը հայ լրագրողներին հայտնեց, որ հայ հանդիսատեսն Ամերիկայում շատ ջերմ ընդունեց իրենց։ Մերիին այնտեղ շատ են սիրում, ես նույնիսկ զարմացել էի։ Մարդիկ հավաքվում եւ ձայնարկում էին նրա անունը, իսկ համերգի ժամանակ նրա անունը տալիս ծափահարությունների տարափ էր տեղում», - իր տպավորությունները պատմեց երգիչը։

Gold Star awards-ին պարգեւատրվել են հայկական շոու-բիզնեսի այլ աստղեր եւս հետեւյալ անվանակարգերում. Տարվա լավագույն երգչուհի՝ Սիլվա Հակոբյան, Տարվա լավագույն երգիչ՝ Արմենիչիկ, Տարվա լավագույն վոկալ»՝ Համլետ Գեւորգյան, «Ժողովրդական երգերի տարվա լավագույն կին կատարող՝ Արաքս Կարապետյան, Ժողովրդական երգերի տարվա լավագույն տղամարդ կատարող՝ Գեւորգ Չաքմանյան, Տարվա լավագույն լիրիկական երգիչ՝ Հարութ Հակոբյան, Տարվա լավագույն հիթը» Հովհաննես Ասատրյանի Հայ-հայ երգը, «Տարվա լավագույն զուգերգ» Ազատ Հակոբյանի եւ Սուպեր Սաքոյի «Հավատա երգը, «Տարվա լավագույն ժամանակակից երգչուհի՝ Նանա, Տարվա լավագույն էստրադային երգչուհի՝ Եվա, Տարվա լավագույն փոփ-երգիչ՝ Սերգեյ Գրիգորյան, Տարվա լավագույն տեսահոլովակ՝ Սարոյի Մի գնա հոլովակը։

news.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8896 | 9 | 0
Facebook