Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր` նոյեմբերի 10-ին, իրականացվեց հերթական շաբաթօրյակը

,,, ,,,,
Հեղինակ`
,,, ,,,,
15:34, շաբաթ, 10 նոյեմբերի, 2012 թ.
Այսօր` նոյեմբերի 10-ին, իրականացվեց հերթական շաբաթօրյակը
     Այսօր` նոյեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Երևանը մեր տունն է» շարունակական ծրագրի շրջանակներում իրականացվեց հերթական շաբաթօրյակը, որի մասնակիցները Երևան քաղաքի 5 վարչական շրջաններում՝ Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա և Քանաքեռ Զեյթուն, ծառերից, պատերից և սյուներից մաքրեցին հայտարարությունները, կոչերն ու պաստառները։ Շաբաթօրյակին մասնակցում էին Հանձնաժողովի անդամ-կազմակերպություններից ավելի քանի 150 երիտասարդներ:
     Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները ակցիայի մասնակիցների հետ միասին ձեռնամուխ եղան աշխատանքների պատշաճ կազմակերպմանը՝ անձամբ մասնակցելով և հնարավորինս օգնելով երիտասարդներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3141 | 0 | 0
Facebook